Ուրբաթ, 28 Մարտի 2014 21:07
Մարտի 24-28-ը միջբանկային արտարժութային գործառնություններն ավելացել են 4 անգամ` բորսայական արտարժութային գործարքների ծավալների շարունակվող անկման ֆոնին
ԱրմԻնֆո: Մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.8 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային վարկերը կրճատվել են 19,8%-ով, իսկ դոլարայինը` 4,4%-ով:
Աղբյուրի համաձայն, մարտի 24-28-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,519,042 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 2,7% անկում) 412.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,074,327 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 8,2% անկում) 413.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,108,619 EUR (մեկ շաբաթում 28% անկում) 567.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,952,612 EUR (մեկ շաբաթում 6,8% աճ) 571.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 675,475,028 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 7,1% աճ) 11.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 98,515,243 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 21,7% անկում) 11.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում մարտի 24-28-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 2,579,436 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 4 անգամ աճ) 413.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 13,1% անկում) 412.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավել ծավալը բաժին է ընկել մարտի 25-ին, 26-ին և 28-ին` 7.550 մլն դոլար, 5.100 մլն դոլար և 4.350 մլն դոլար` համապատասխանաբար: Մարտի 27-ին գործարք չի եղել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: