Երկուշաբթի, 24 Մարտի 2014 18:36
ՌԵՍՈ-ն դարձել է բժշկական ապահովագրության հատվածի առաջատարը
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը դարձել է Հայաստանի բժշկական ապահովագրության հատվածի առաջատարը: Այս մասն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի և PR ծառայությունից, հղում կատարելով ԱրմԻնֆո լրատվական գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենիկինգի արդյունքներին:
Աղբյուրի համաձայն, 2013 թվականին ընկերության ապահովագրական պրեմիաները բժշկական ապահովագրության հատվածում կազմել են 3 մլրդ.դրամ, իսկ չորրորդ եռամսյակում ապահովագրության այս տեսակով կնքվել է 1799 ապահովագրության պայմանագիր: Ընկերությունը մեկ տարում ավելի քան 50% ավելացրել է բժշկական ապահովագրության պորտֆելը: Իսկ ապահովագրության այս տեսակով ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումները հաշվետու տարում կազմել են 1.68 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 5 անգամ:
Նշենք, որ Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները բժշկական ապահովագրության հատվածում հավաքագրել են 11.6 մլրդ դրամի պրեմիաներ, իսկ հատուցումները կազմել են 7,5 մլրդ դրամ: ՀՀ կառավարության նախորդ տարվա որոշման կապակցությամբ, ապահովագրական ընկերությունները դադարեցրել են բժշկական ապահովագրության պայմանագրերի կնքումը բյուջետային աշխատողների հետ` «սոցիալական փաթեթի» շրջանակներում, ինչով էլ պայմանավորված է տարեկան կտրվածքով այս հատվածի ծավալների 5.5% անկումը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերույթունների Ռենկինգի, 2013 թվականի ընթացքում ՌԵՍՈ ապահովագրական ընկերության բոլոր տեսակի ապահովագրությունների գծով (պարտադիր և կամավոր) ապահովագրական հավաքագրված պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 5,8 մլրդ դրամով (3 տեղը շուկայում), տարեկան կտրվածքով աճելով 11.7%: Ընկերության ապահովագրական հատուցումները նույն ժամանակահատվածում կազմել են 3,3 մլրդ դրամ (տարեկան աճը` ավելի քան 2 անգամ): ՌԵՍՈ-ի ակտիվները 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 7.6 մլրդ դրամ (տարեկան աճը` մոտ 40 %):
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը` «ՌԵՍՈ - Գարանտիան»: Ռուսական ապահովագրողի հայկական դուստր ընկերությունը շուկա է դուրս եկել 2008 թվականի նոյեմբերին և հանդիսանում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը: