Շաբաթ, 29 Մարտի 2014 18:10
ՀՀ ԿԲ. Հայաստանի 2014 թվականի պետբյուջեի դեֆիցիտը 2014 թվականին կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը, հետագայում աստիճանաբար նվազելով
ԱրմԻնֆո. Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2014 թվականին կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը: Այս մասին է նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ըստ ԿԲ կանխատեսումների, 2015 թվականին 2014 թվականի համեմատ բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 0.3 տոկոսային կետով, կազմելով ՀՆԱ-ի 2 % - ը: Այս ցուցանիշը չի փոխվի նաև 2016 թվականին:
Ըստ ԿԲ տվյալների, բյուջետային եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ - ի նկատմամբ 2014 թվականինկկազմի 24 %, 2015 թվականին կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 23.6 % - ը, իսկ 2016 թվականին կհասնի 23.9 %-ի: Միևնույն ժամանակ, պետբյուջեի ծախսերի տարեկան հարաբերակցությունը ՀՆԱ - ի նկատմամբ 2014, 2015 և 2016 թվականներին ավանդաբար կգերազանցի եկամուտները, կազմելով համապատասխանաբար 26.4 %, 25.6% և 25.9 %: Կենտրոնական բանկը նշում է, որ 2014 թվականին կավելանան պետբյուջեի ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ ծախսերը:
Հարկա-բյուջետային լծակի ցուցանիշը կկազմի 1.5 և կլինի ընդլայնվող, հատկապես 2014 թվականի երկրորդ կիսամյակում, ինչը, իր հերթին, կխթանի տնտեսական ակտիվությունը: Հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումները հիմնականում հիմնված են այն թիրախների վրա, որոնք ամրագրված են «ՀՀ 2015-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի» ծրագրում: Այդ ծրագիրն ուղղված է բյուջեի դեֆիցիտի ապահովմանը միջնաժամկետ հատվածում պետպարքի կայուն ցուցանիշներին համապատասխանմանն ապահովմանը:
Ըստ աղբյուրի, ՀՆԱ գծով տոկոսավճարների մասնաբաժինը 2014 թվականին կկազմի 1.34%, 2015-ին կկրճատվի մինչև 1.17%, իսկ 2016-ին կաճի մինչև 1.18 %: Հարկա-բյուջետային դիրքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին ընթացիկ տարում կկազմի 1,3 %, իսկ 2015 - ին կնվազի մինչև մինուս 0,4%, իսկ 2016-ին դուրս կգա դրական 0.1 % մակարդակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ - ի նկատմամբ 2013 թվականին կազմել է 0.2%, 2012-ի 1,5 % -ի համեմատ: Պետբյուջեի եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2013-ին կազմել է 23,9 %, 2012-ի 23.7 % - համեմատ, իսկ բոյջետային ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2012-ին` 24.1 %, 2012-ի 25.2 % -ի համեմատ: Տոկոսադրույքների վճարման մասնաբաժինը ՀՆԱ կազմում 2013-ին կազմել է 1.09 %, 2012 թվականի 1.01 % -ի համեմատ, իսկ հարկաբյուջետային դիրքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ 2013-ին կազմել է 1 %: