Երեքշաբթի, 1 Ապրիլի 2014 09:46
Ինտերնետային Idram վճարային համակարգը կարծում է, թե իր օգտատերերին մոլորության մեջ չի գցում
ԱրմԻնֆո. ԱրմԻնֆո լրատվական գործակալությունն ստացել է Idram վճարային համակարգի պատասխանը փետրվարի 25-ի իր «Ինտերնետային Idram վճարային համակարգը մոլորության մեջ է գցում իր օգտատերերին` վաստակելով արտարժույթների փոխարժեքների հսկայական տարբերությունից» հրապարակմանը: Ընկերությունը պահանջել է հերքել այդ նյութը և, ըստ երևույթին, մասամբ, միանգամայն իրավացի է:
Այո, իրականում Idram ընկերության փոխարժեքային քաղաքականության հասցեին գործակալության քննադատությունը չիշտ հասցեով չէր, և ընկերությունը դրա հետ կապ չուընի: «ԱրմԻնֆոն» ափսոսում է այդ սխալի համար, քանի որ արտարժույթի փոխանակման փոխարժեքի հսկայական տարբերությունը, որը գերազանցում է 15 տոկոսը, վերաբերում է ոչ թե Idram ընկերության, այլ մեկ այլ ընկերության` Uchange Network աշխատանքին, որը, ինչպես պարզվել է, իրավաբանորեն Idram-ի հետ կապված չէ, այլ գտնվում է նրա հետ սերտ գործընկերային հարաբերություններ մեջ: Ընդ որում այդ հարաբերություններն այնքան սերտ են, որ Idram-ն իր նամակ-հերքումում չի սահմանափակվել միայն մեր խառնաշփոթի արձանագրմամբ, այլ որոշել է մանրակրկիտ զբաղվել «ԱրմԻնֆոյի» վերլուծաբանների ֆինանսական գրագիտությամբ, բացատրելով, թվում է, ամենատարրական, սակայն բավականին վիճելի ճշմարտություններ: Եվ, այդուհանդրձ, ցանկանում ենք նշել, որ երկու ընկերությունների շփոթությունը պատահական չէ, քանի որ Uchange առցանց տեխնիկական աջակցությունն իրականացնում են անմիջականորեն Idram աշխատակիցները, և միայն, ըստ երևույթին, ունենալով լայն էքստրասենսորային ունակություններ, կարելի է հասկանալ, որ այդ երկու ընկերություները` իրավաբանորեն միանգամայն տարբեր են, քանի որ բուն Uchange Network ընկերության մասին կայքում ոչ մի տեղեկատվություն չկա, բացի, թերևս, այն առավելություններից, որ ինտերնետային հարթակը տրամադրում է իր օգտատերերին:
«ԱրմԻնֆոն» առանց որևէ խնդրի ողջ ծավալով կհրապարակեր իր հոդվածի հերքումը, քանի որ վեճի ընթացքում է ծնվում ճշմարտությունը, սակայն անհրաժեշտ չի գտնում, քանզի կոռեկտ չի համարում հրապարակել մի ընկերության հերքումը միանգամայն ուրիշին ուղղված փաստացի քննադատության առնչությամբ, ըստ էության, ինչպես նաև` հրապարակել «հերքումը», որի վերնագիրն այսպիսին է. «Փոխանակման էլեկտրոնային և կանխիկ փոխարժեքները չեն կարող համընկնել»: Հոդվածի հեղինակը, հաստատ, հակառակը չէր էլ ասել: