Երեքշաբթի, 1 Ապրիլի 2014 17:39
Հայաստանի դրամական բազան փետրվարին կրճատվել է 3.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Դրամական բազան Հայաստանում 2014 թվականի փետրվարին նվազել է 3,2%, մարտի 1-ին կազմելով 758.2 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, տարեկան կտրվածքով դրամական բազան Հայաստանում աճել է 11.6 %:
Ըստ աղբյուրի, դրամական բազայի կառուցվածքում ԿԲ դուրս կանխիկ միջոցների ծավալն նույն օրվա դրությամբ կազմել են 385,2 մլրդ դրամ կամ դրամական բազայի 50,8 % - ը, կրճատվելով մեկ ամսում 1.7%, իսկ տարեկան կտրվածքով` 3.2%: Պարտադիր արժութային պահուստները կազմել են դրամական ընդհանուր բազայի 22,6 % - ը, կամ 171,3 մլրդ դրամ, ամսվա անկումը` 8.1%, իսկ տարեկան աճը` 84 %: Դրամային պարտադիր պահուստների մասնաբաժինը ընդհանուր դրամական բազայի կառուցվածքում կազմել է դրամական ընդհանուր բազայի 25.2 %-ը կամ 190,9 մլրդ դրամ, ամսվա անկումը` 4.8 %, իսկ տարեկան կտրվածքով աճը` 4,1 %:
Դրամական բազայի կառուցվածքում Հայաստանի զուտ միջազգային պահուստները 2014 թվականի մարտի 1 – ին կազմել են 554.8 մլրդ դրամ, ամսական անկումը` 7.8%, իսկ տարեկան աճը` 32,7 %:
Ներքին ակտիվները կազմել են 203.4 մլրդ դրամ, փետրվարի աճը`12.2 %, իսկ տարեկան կտրվածքով անկումը` 22,2 %: Դրանց կառուցվածքում պահանջները կառավարության հանդեպ արձանագրվել են մինուսային 199,9 մլրդ դրամ մակարդակում, մեկ ամսում մինուսի 5.2 % կրճատումով, իսկ տարեկան կտրվածքով` 63.9%: Պահանջները բանկերի հանդեպ 2014 թվականի մարտի 1 – ին կազմել են 154.7 մլրդ դրամ, հաշվետու ամսում նվազելով 5,1%, իսկ տարեկան կտրվածքով` 7.9%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո գործարքների ծավալը կազմել է 66.4 մլրդ դրամ, մարտին մնալով անփոփոխ, տարեկան աճը`8.3%: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 02.28.14թ դրությամբ կազմել է 413,15 դրամ/դոլար):