Երեքշաբթի, 1 Ապրիլի 2014 19:16
ՀՀ ԿԲ. Դրամական զանգվածը Հայաստանում փետրվարին աճել է 1.4 տոկոսով, իսկ դրամի զանգվածը նվազել է 0.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Դրամական զանգվածը Հայաստանում փետրվարին աճել է 1.4%, 2014 թվականի մարտի 1-ին անցնելով 2014 1,5 տրլն.դրամից: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 12.5 %: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք րմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դրամի զանգվածը 2014 թվականի փետրվարին կրճատվել է 0,2%, մինչև 791.7 մլրդ դրամ, իսկ աճը տարեկան կտրվածքով՝ 11 %:
Աղբյուրի համաձայն, դրամական զանգվածի կառուցվածքում բանկային համակարգից դուրս դրամային կանխիկմիջոցների ծավալը հասել է 331 մլրդ դրամի (դրամական զանգվածի 21.9 % - ը), ամսական անկումը՝ 2.2%, իսկ տարեկան կտրվածքով՝3,3%: Դ դրամային ավանդների մասնաբաժինն ընդհանուր դրամական զանգվածի կառուցվածքում կազմել է մոտ 30.4 % կամ 460,8 մլրդ դրամ: Այս ցուցանիը փետրվարին աճել է 1.3%, իսկ տարեկան աճը՝ 24.1 %: Արտարժութային ավանդների մասնաբաժինը կազմել է 47,7 % կամ 723 մլրդ դրամ, փետրվարի աճը՝ 3.2% , իսկ տարեկան կտրվածքով՝ 14,1 %:
Զուտ արտաքին ակտիվները 2014 թվականի փետրվարին պահպանել են բացասական՝170.6 մլրդ դրամ ցուցանիշը, ամսական կտրվածքով խորացնելով այդ ցուցանիշը 29,3%, իսկ տարեկան կտրվածքով՝ 19.1 %: Ներքին ակտիվները փետրվարին աճել են 3.7% , իսկ տարեկան կտրվածքով՝ 8.2 %, հասնելով 1.685 տրլն.դրամի: Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները կազմել են մինուս 47 մլրդ դրամ, փետրվարին մինուսի 26.6 % կրճատումով, իսկ տարեկան աճը կազմել է 2 անգամ: Տնտեսության մասնաբաժինը կազմել է 1,927 տրլն.դրամ, ամսական աճը՝ 1,6 %, իսկ տարեկան կտրվածքով՝ 10,3 %: Այդ գումարից, ոչ ֆինանսական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 1.042 մլրդ դրամ (ամսվա աճը՝ 1%, տարվա աճը՝ 1,8%): Տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 808 մլրդ դրամ (փետրվարի աճը՝2,4 %, իսկ տարեկան աճը՝ 21,4%), ոչ առևտրային կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 45.4 մլրդ դրամ (փետրվարի աճը`1.5 %, տարվա աճը՝ 52.5 %): ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 02.28.14 թ. դրությամբ կազմել է 413,15 դրամ /դոլար: