Երեքշաբթի, 1 Ապրիլի 2014 19:20
Հայաստանի բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելը փետրվարին աճել է 1.2%, հիմնականում դոլարային վարկերի հաշվին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի միագումար վարկային ներդրումները 2014 թվականի մարտի 1-ին կազմել են 1.786 տրլն.դրամ, փետրվարին աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով` 9.4%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի այս ցուցանիշը կազմել է 1.654 տրլն.դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) դրամային վարկերը կազմել են 37.5% կամ 620.6 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 62.5% կամ 1.033 մլրդ.դրամ: Փետրվարին դրամային վարկավորումն աճել է 0.2%, տարեկան աճը` 13%: Արտարժութային վարկավորումը փետրվարին աճել է 1.4%, իսկ մեկ տարում` 1.8%:
Բանկային վարկերի կառուցվածքում 2014 թվականի մարտի 1-ին երկարաձգված վարկերը կազմել են 6% կամ 107 մլրդ.դրամ, փետրվարին աճելով 5.7%, իսկ տարեկան աճը` մոտ 2 անգամ: Երկարաձգված վարկերը վարկային պորտֆելում մարտին աճել են 0.3%-ով, տարեկան աճը` 2.7 տոկոսային կետով:
Ժամկետանց վարկերը 2013 թվականի վերջին կազմել են 1.4% կամ 25 մլրդ.դրամ, փետրվարին աճելով 0.2%, տարեկան աճը` մոտ 2 անգամ: Ժամկետանց վարկերը վարկային պորտֆելում մարտին մնացել են անփոփոխ, տարեկան աճը` 0.6 տոկոսային կետով:
Երկու դեպքում էլ աճի դինամիկան հիմնականում ապահովել է կարճաժամկետ վարկերը: Երկարաժամկետ վարկերի կառուցվածում կարճաժամկետ վարկերը կազմել են 69.5% կամ 74.4 մլրդ.դրամ, իսկ երկարաձգված վարկերի պորտֆելում` 92.3% կամ 23.1 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, դրամային վարկերի տոկոսադրույքները Հայստանում փետրվարին աճել են 1.2 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով` 1.56 տոկոսային կետով, մինչև 17.08%: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 28.02.14թ.դրությամբ կազմել է 413.15 դրամ/դոլար):