Ուրբաթ, 4 Ապրիլի 2014 16:29
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն նախաձեռնել է համագորակցության առավել ինտերակտիվ գործելաոճ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն իր գործունեությունն առավել թափանցիկ և հասանելի դարձնելու նպատակով այսուհետ Բանկի կարիքների համար գնումներն իրականացնելու է հատուկ մրցութային ընթացակարգով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, այդ նպատակով, Բանկի պաշտոնական կայքէջում ավելացվել է ՙՄրցույթ՚ դաշտը, որտեղ կարելի է ծանոթանալ կազմակերպվող մրցույթների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, ինչպես նաև` դրանց մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկին: 
ՙԲանկային համակարգում առաջնային գործոններից են փոխվստահությունը և թափանցիկ համագործակցությունը հանրության բոլոր շրջանակների հետ: Այս նպատակով «Անելիք Բանկե-ի կարիքների համար իրականացվող գնումների գործընթացն առավել համակարգված, թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է գնումների հատուկ կոմիտե: Շահագրգիռ անձանց հետ համագործակցությունն ինտերակտիվ կազմակերպելու համար Բանկի կայքէջում ներդրվել է ՙՄրցույթ՚ դաշտը, որը կարծում եմ կհեշտացնի մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց գործը և Բանկի հետ նրանց համագործակցությունը կդառնա առավել արագ և արդյունավետ՚,- ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է Լիբանանի Credit Bank SAL-ը, որն իր բաժնեմասը 2013 թվականի IV եռամսյակում 89,95 % - ից հասցրեց մինչև 100%-ի: Բանկն աշխատում է Anelik միջազգային դրամական փոխանցումների փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram և Intel Express համակարգերի հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որոնցից 6-ը գտնվում է Երևանում: