Ուրբաթ, 4 Ապրիլի 2014 20:00
Բորսայական արտարժութային գործարքների զգալի կրճատման ֆոնին էապես ավելացել է արտարժույթին առնչվող միջբանկային գործարքների ծավալը
ԱրմԻնֆո: Մարտի 24-30-ն ընկած0020ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.8 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, դրամային վարկերն ավելացել են 2,5%-ով, իսկ դոլարային վարկերը` 16,7%-ով:
Աղբյուրի համաձայն, մարտի 31-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83,077,674 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 8,1% անկում) 413.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104,420,297 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 0,2% աճ) 414.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,173,941 (մեկ շաբաթում 2 անգամ աճ) EUR 568.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,593,379 EUR (մեկ շաբաթում 11,9% անկում) 572.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 590,630,325 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 12,5% անկում) 11.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 106,139,450 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 7,7% աճ)11.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,083,023 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 57,6% աճ) 414.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 67,1% անկում) 414.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել ապրիլի 3-ին և 1-ին` համապատասխանաբար 2.850 մլն դոլար և 2.500 մլն դոլար: