Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2014 20:24
Հայասատանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականի առաջին եռամսյակում նվազել են 12.5%, որոնց կառուցվածքում SDR-ը ԱՄՀ կազմում նվազել է 70%
ԱրմԻնֆո. Հայասատանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականի առաջին եռամսյակում նվազել են 12.5%, կազմելով 1969.9 մլն.դոլար:
Ինչպես վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, դրանց կառուցվածքում SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ մեջ հաշվետու եռամսյամում կրճատվել է 70%, մինչև 0.6 մլն.դոլար: Ընդ որում, հունվարի` 5-ագամյա և փետրվարի` ավելի քան եռակի աճից հետո մարտն աչքի ընկավ այս ցուցանիշի էական անկումով: Զուտ արտաքին ակտիվները եռամսյակում նվազել են 12.5%, կազմելով 1969.3 մլն.դոլար: Տարեկան կտրվածքով համախառն միջազգային պահուստներն աճել են 20.8%, որոնց կազմում զուտ արտաքին ակտիվներն աճել են 20.9%, իսկ ԱՄՀ-ում SDR-ը` 65%:
Աղբյուրի համաձայն, համախառն միջազգային պահուստները 2013 թվականի չորորդ եռամսյակից սկսել են նվազել: Մասնավորապես, 2013 թվականի երրորդ եռամսյակի 51.3% աճից հետո, չորրորդ եռամսյակում համախառն միջազգային պահուստները կրճատվել են 7.4%, 2014-ին արագացնելով անկման տեմպերը: Դրանց կառուցվածքում ԱՄՀ-ում SDR-ը 2013-ի երրորդ եռամսյակում կրճատվել է 81%, իսկ չորրորդ եռամսյակում աճի տեմպերը նվազեցրել է մինչև 70%, պահպանելով այդ բացասական դինամիկան նաև 2014-ի առաջին եռամսյակում: Զուտ արտաքին ակտիվները 2013-ի երրորդ եռամսյակի 54.2% աճից հետո չորրորդ եռամսյակում կրճատվել են 7.2%, 2014 թվականի առաջին եռամսյակում արագացնելով բացասական դինամիկան:
Համեմատության համար նշենք, որ 2012և 2013 թվականների առաջին եռամսյակում համախառն միջազգային պահուստները համապատասխանաբար ցուցադրել են 11.3 % և 9.4 % անկում, միայն այն տարբերությամբ, որ 2012 թվականին բացասական միտումը պայմանավորված էր հիմնականում զուտ արտաքին ակտիվների կրճատումով (11.5% ), իսկ 2013 - ին հիմնական «սադրիչը» դարձան ԱՄՀ կազմումSDR-ները (95%):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2008-2013 թվականներին Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն աճել են 60.1 %: Մասնավորապես, 2008 թվականին անկումը կազմել է 15.2 %, 2009-ին աճը կազմել է 42.4%, 2010-ին անկումըկազմել է 10%, 2011 –ին աճը` 3.6%, 2012-ին` անկումը կազմել է 7 %, իսկ 2013-ին` աճը կազմել է 25%:
Հիշեցնենք, որ Հայաստանի համախառն միջազգային ակտիվների կառուցվածքում բանկային ոսկու մասնաբաժինը զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: