Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2014 15:15
Ծաղկահովիտի և Ապարանի բնակիչները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայություններից նորացված մասնաճյուղերում
ԱրմԻնֆո: Ծաղկահովիտի և Ապարանի բնակիչները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայություններից նորացված և վերանորոգված մասնաճյուղերում` ք. Ապարան, Բաղրամյան 14 և գ. Ծաղկահովիտ, Բժշկյան փող. 9/4 հասցեներով: Վերանորոգված մասնաճյուղերը հաճախորդներին հնարավորություն կտան սպասարկվելու հարմարավետ, տեխնիկապես լավ բարեկարգված գրասենյակներում և ստանալու ֆինանսական խորհրդատվություն մասնագիտացված անձնակազմից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՎՏԲ-Հայաստանի մամուլի ծառայությունից, մասնաճյուղում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:
ՙԾաղկահովիտե և «Ապարանե մասնաճյուղերի ռեֆորմատը հերթական քայլն է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարությամբ որոշված խնդրների լուծման ուղղությամբ : Մենք նախատեսում ենք բացել նաև նոր մասնաճյուղեր և կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր բանկի ծառայությունները լինեն հասանելի Հայաստանի բոլոր բնակիչներին, իսկ մեր պրոդուկտային ընտրանին մշտապես համալարվի և ընդլայնվի՚,- ասել է
ՙՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: