Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 16:29
Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի ՙԿիլիկիա՚ մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:
ՙԿոնվերս Բանկը հոգում է իր հաճախորդների հարմարության մասին: Մեր մասնաճյուղային ցանցը անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերըª պարտադիր պարբերաբար վերանորոգվում: ՙԿիլիկիա՚ մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՚, - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Բանում տեղեկացրել են, որ ՙԿիլիկիա՚ մասնաճյուղը նոր հաճախորդներին է ներկայացնում մի շարք ծառայություններª արտոնյալ պայմաններով: Մինչև ընթացիկ տարվա մայիսի 5-ը ֆիզիկական և իրավաբանական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը ցանկացած արժույթով հաշիվները կարող են բացել և վարել անվճար: "Բանկ-Հաճախորդ" և "Ինտերնետ բանկ" համակարգերի սպասարկման վճարը իրավաբանական անձանց համար կնվազի 50%-ով, իսկ ֆիզիկական անձանց "Ինտերնետ բանկ" ծառայությունը կտրամադրվի անվճար: Ակցիայի շրջանակներում "Կիլիկիա" մասնաճյուղում պատվիրված Կոնվերս Բանկի մի շարք քարտերի համար սպասարկման վճարը կնվազի 50%-ով, ինչպես նաև կնվազեցվի որոշ վարկերի սպասարկման միջնորդավճարներն ու տարեկան տոկոսադրույքը: ՙԿիլիկիա՚-ն 2014-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երևանում գործում է Բանկի 14, իսկ Հայաստանումª 35 մասնաճյուղ: