Երկուշաբթի, 14 Ապրիլի 2014 17:03
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը Երևանում բացել է իր 10-րդ մասնաճյուղը
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 9-ի որոշումով գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Երիտասարդական» մասնաճյուղը, որը տգնվում է Աբովյան փ.36 հասցեում, մետրոյի Երիտասարդական կայանի հարևանությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մասնաճյուղերի թվով Հայստանի բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ միայն մարզային մասնաճյուղերի թվով` 2-րդ տեղը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 48 մասնաճյուղ, որոնցից 10- գտնվում է Երևանում: Բանկը մասնաճյուղեր ունի Հայստանի բոլոր մարզերում:
Հշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն группа Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% մասնաբաժնով: Այնուհետև հաջորդում են SJSC «Sacam International» բաժնետիրական ընկերությունը, որը հանդիսանում է Credit Agricole S.A խմբի անդամ`12.44%: Բանկի կապիտալում իրենց մասնաբաժինն ունեն նաև գյուղատնտեսական փոխօգնության 10 մարզային միություններ: Իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով բանկը 2013 թվականին իր դիրքերն ամրապնդել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակում: