Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2014 16:58
Արդշինինվեստբանկը 2014 թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն շարունակում է կայուն աճ արձանագրել
ԱրմԻնֆո: Արդշինինվեստբանկը 2014 թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն շարունակում է կայուն աճ արձանագրել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, 2014 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի հետ հետեւյալն է.
- Ակտիվները կազմել են 277.5 մլրդ դրամ, աճելով 8.1 մլրդ դրամով (3%-ով):
- Վարկային պորտֆելը կազմել է 171.7 մլրդ դրամ` նվազելով 5.4 մլրդ դրամով (3%-ով):
- Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը կազմել է 56.4 մլրդ դրամª աճելով 4.3 մլրդ դրամով (8,3%-ով):
- Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 182.1 մլրդ դրամª աճելով 23.0 մլրդ դրամով (14.4%-ով):
- Սեփական կապիտալը կազմել է 44.7 մլրդ դրամª աճելով 0.5 մլրդ դրամով (1.2%-ով):
Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թ-ի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ դրամª 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքել է $18 մլն-ի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:
2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է ավելի քան 2000 հաճախորդով եւ կազմել շուրջ 223 000 հաճախորդ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2013 թվականին Արդշինինվեստբանկի ակտիվներն աճել են 26.5%, մինչև 270.9 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջներն աճել են ավելի քան 2 անգամ, մինչև 11.4 մլրդ.դրամ, վարկային պորտֆելը` 31%, մինչև 176.1 մլրդ.դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 39.3%, մինչև 226.7 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 33.9%, մինչև 153.2 մլրդ.դրամ, իսկ պարտավորությունները բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ` 54.1%, մինչև 70.9 մլրդ.դրամ: Արդյունքում, 2013 թվականը բանկը եզրափակել է 6.5 մլրդ.դրամ շահույթով, ապահովելով տարեկան 53.6% աճ:
Նշենք, որ Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է ՙԲիզնես ներդրումների կենտրոն՚ ՍՊԸ, իսկ 2.77%-ըª ղեկավարությունը: Բանկը հիմնականում ներգրավված է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում: