Հինգշաբթի, 17 Ապրիլի 2014 18:04
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր ակցիա ավանդների վերաբերյալ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ապրիլի 17-ից հուլիսի 30-ը հայտարարում է նոր ակցիա ավանդների վերաբերյալ «Տոկոսները սկզբում»: Ակցիայի շրջանակներում բոլոր հաճախորդներին, որոնք կբացեն ՀՀ դրամով ավանդ «ՎՏԲ-Հեռանկար+» նվազագույնը 100 000 դրամով, տոկոսները կվճարվեն ավանդի բացման պահին: Այն կարելի է բացել 180 կամ 365 օրով տարեկան առավելագույնը 12.5% տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ բացած բոլոր հաճախորդները կարող են ստանալ VISA միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտ, ինչպես նաև վարկ/վարկային գիծ ավանդի գումարի 100% ապահովմամբ: Ավանդը կարող են բացել ֆիզիկական անձինք ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտները ՀՀ դրամով:
Բացի «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդից ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև «ՎՏԲ-Դրամային», «ՎՏԲ-Փոխարկելի», «ՎՏԲ-Սոցիալական», «ՎՏԲ-Նպատակային», «ՎՏԲ-Մանկություն» ավանդներ: Բանկը նաև առաջարկում է դրամով բացվող ավանդների համար հայկական շուկայում լավագույն տոկոսադրույքը` 14.75%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական Վարկանիշի արդյունքների, ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդների ծավալով ամրապնդվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում` 106.5 մլրդ դրամ (ընդհանուր պարտավորությունների մոտ 41 %-ը), 2013-ի աճը` 47 %: Ժամկետային ավանդների կառուցվածքում գերակշռում են ֆիզիկական անձանց միջոցները`80%, տարեկան աճը`43%: Բանկի ընդհանուր կապիտալն ավելացել է 2013 - ին 24%, մինչև 37,5 մլրդ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը կազմել է 13.9 մլրդ դրամ: 2013 թվականը Բանկը եզրափակել է 4.9 մլրդ դրամ շահույթով, 2012-ի համեմատ գրանցելով 28 % աճ, առաջատարի դիրքերը պահպանելով նաև այս ցուցանիշով: 2014-ի մարտին Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 20.8 մլրդ դրամով, բաժնետոմսերի 7 մլրդ.դրամ լրացուցիչ թողարկման միջոցով, որի ընդհանուր ծավալը գնվել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ կողմից, որը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնետոմսերի 100% սեփականատերը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: