Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:12
Արդշինիյնվեստբանկն իր հաճախորդններին առաջարկում է օգտվել դրամական փոխանցումների Anelik համակարգից
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ, որը սպասարկվում է Բանկի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման կետերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «ANELIK» համակարգով հնարավոր է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: «ANELIK»-ի հետ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ Արդշինինվեստբանկից հնարավոր կլինի ստանալ կամ ուղարկել փոխանցումներ 0.5% սակագնից սկսած: Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, իսկ այն հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:
Իր հիմնական ցուցանիշներով, ընդ որում միջազգային դրամական փոխանցումների սպասարկման ցուցանիշով, Արդշինինվեստբանկն ավանդաբար ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցուցակում:
Համալրելով վճարային համակարգերի ցանկը «Anelik» դրամական փոխանցումների համակարգով` Արդշինինվեստբանկը մրցունակ պայմաններով իրականացնում է բոլոր առաջատար վճարային համակարգերի սպասարկումը` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային շուկայում գործում է 2002 թվականից: Բանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես-ներդրումների կենտրոն» ԲԲԸ, որի մասնաբաժինը կազմում է 97.23%, իսկ մնացած 2.77%-ը պատկանում է ֆիզիկական անձանց: Արդշինվեստբանկն իր ակտիվներով Հայաստանի բանկային համակարգում 2014թ. հունվարի 1-ի դրությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը` 668 մլն.դոլար: Բանկն ունի 220 հազ.հաճախորդ, 1081 աշխատակից, 55 մասնաճյուղ, 92 բանկոմատ: Բանկը հիմնականում զբաղված է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ սուբյեկտների վարկավորումով, որոնց մասնաբաժինը բանկի վարկային ընդհանուր պորտֆելում կազմում է 69%: Արդշինվեստբանկի ակտիվները, վարկային ներդրումները և ավանդները Հայաստանի բանկային համակարգում համապատասխանաբար կազմում են` 9.2%, 9.6% և 9.4%: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և Ներկայացուցչություն` Փարիզում: