Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 15:55
ՀՀ ԿԲ. Հայաստանի բանկերը բարձրացրել են իրենց ակտիվների օգտագործման արդյունավետությունը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգն ի վիճակի է դիմակայել ցանկացած տեսակի կարճաժամկետ ցնցումների: Այսօր ՀՀ Կենտրոնական բանկում կայացած մամուլ ասուլիսում նման կարծիք է արտահայտել ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը, հենվելով ՀՀ ԿԲ 2013 թվականի ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունների վրա:
Նա ճշգրտել է, որ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը (բարձր իրացվելի և ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը) վերջին տարիներին կայուն է (պահպանվում է 30% սահմաններում. Խմբ., 15% նվազագույն ցուցանիշով): «Դա խոսում է այն մասին, որ վերջին տարիներին բանկերը բարձրացրել են իրենց ակտիվների օգտագործման արդյունավետությունը, վերածելով դրանք վարկերի»,-ասել է նա:
Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ Հայաստանի բանկերի վարկային ներդրումների աճի տեմպերը, ըստ ԱրմԻնֆո գործակալության Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, հետճգնաժամային փուլում դանդաղել են: Այսպես, 2013 թվականին բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է 14,4%, 2012-ի 21% աճի համեմատ: 2011 թվականին նույն ցուցանիշն աճել էր 34%, իսկ 2010-ին` գրեթե մեկ երրորդով:
Ա Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի սթրես-թեստերի, Հայաստանի բանկային համակարգի ընթացիկ իրացվելիության նորմատիվը (բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերակցությունը) վերջին տարիներին ցուցադրում է կայուն աճ: «Այդ ցուցանիշը ցուցադրոմ է մեր բանկերի կողմից ընթացիկ պարտավորություները մարելու ընդունակությունը»,-ասել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգում 2013 թվականին ընթացիկ իրացվելիության ցուցանիշը կազմել է 231,1% (60% նվազագույն նորմատիվի պայմաններում) և տարեկան կտրվածքով աճել է 40 կետով: