Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 17:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թ. կորպորատիվ վարկավորումն ավելացրել է գրեթե 40%-ով
ԱրմԻնֆո: ՎՏԲ-Հայաստան Բանկն իրավաբանական անձանց տրամադրած վարկերի ծավալը 2013թ. ավելացել է 39.8%` մինչև 144.0 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ապրիլի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը, բանկի մասնաբաժինը կորպորատիվ հաճախորդների վարկավորման շուկայում, 2013 թ. արդյունքների համաձայն, կազմել է 11.7%.
Նրա խոսքով, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության ոլորտը, առևտրային ձեռնարկությունները, գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Մայն տնտեսության նշված ճյուղերի վարկավորման գումարը կազմում է 98.5 մլրդ ՀՀ դրամ: Իրավաբանական անձանցից ներգրաված միջոցները կազմել են մոտ 47.2 մլրդ ՀՀ դրամ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է կորպորատիվ հաճախորդների բոլոր դասակարգերին` մատուցելով նրանց բանկային համալիր ծառայություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններ և պրոդուկտներ, հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առաձնահատկությունը և ապահովելով կատարվող գործարքների վստահելիության աստիճանը՚,- ասել է ուսևը: Նա նշել է, որ Բանկի կորպորատիվ հաճախորդներ են հանդիսանում ապահովագրության, շինարարության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, թեթև և ծանր արդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում հայտնի խոշորագույն կազմակերպությունները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել հայկական տնտեսության կարևորագույն բնագավառներին, նպաստելով ՀՀ տարածքում միջին և խոշոր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտներին ու պետական կազմակերպություններին: ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. համալրել է իր պրոդուկտների ու ծառայությունների շարքը. մշակվել ու ներդրվել է նոր ֆինանսական ծառայություն`ՙՖինանսական լիզինգ՚, Բանկը կատարել է մասշտաբային աշխատանք ֆակտորինգային ծառայությունների պրոդուկտային շարքի կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, ՎՏԲ խմբի մաս կազմող ՎՏԲ Ֆակտորինգի իր գործընկերների հետ Բանկը մշակել ու իրականացրել է առաջին ֆակտորինգային գործարքը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: