Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 20:52
Ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում բորսայական արտարժութային գործարքների ծավալն ավելացել է 93,6%-ով` արտարժույթով միջբանկային գործարքների 2 անգամ աճի պայմաններում
ԱրմԻնֆո: Ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, դրամային վարկերը կրճատվել են 31,5%-ով, իսկ դոլարային վարկերը` 35,7%-ով:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,189,704 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 26,2% աճ) 413.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,256,105 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 22,1% աճ) 414.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,978,370 EUR (մեկ շաբաթում 38% աճ) 571.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 12,900,501 EUR (մեկ շաբաթում 41,7% աճ) 574,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է նաև 846,201,133 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 42,4% աճ) 11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,630,215 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 5,4% աճ) 11.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում ապրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 2 անգամ) 414.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 93,6% աճ) 414.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել ապրիլի 16-ին և 18-ին` համապատասխանաբար 8.500 մլն և 4,450 մլն դոլար: Ապրիլի 14-ին և 17-ին բորսայում գործարք չի կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: