Երկուշաբթի, 28 Ապրիլի 2014 15:57
Ավստրիացի գործարարները Երևանում քննարկում են ներդրումային նոր հնարավորությունները
ԱրմԻնֆո. Ավստրիական 18 գործարարներից կազմված պատվիրակությունը, որը ներկայացնում է տնտեսության տարբեր ոլորտներ, Երևանում քննարկում է ներդրումներ իրականացնելու նոր հնարավորությունները: Երևանում B2B ձևաչափով ընթացող «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի նախագծերի ֆինանսավորում» խորագրով համաժողովի կազմակերպիչներն `Ավստրիայի Տնտեսական դաշնային պալատը, Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) և Ամերիաբանկի հետ համատեղ:
«Հարավային Կովկասն ընդհանուր վերցրած, իսկ մասնավորապես Հայաստանը, չնայած ոչ մեծ մասշտաբներին, մեզ համար կարևոր շուկան է հանդիսանում: Ընդ որում, խոսքը ոչ միայն ՓՄՁ ոլորտի նախագծերի, այլ նաև հայկական տնտեսության մյուս ոլորտների մասին է, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտի մասին»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծել է Ավստրիական Զարգացման Բանկի Տնօրենների Խորհրդի անդամ Անդրեա Հագմանը: Նա տեղեկացրել է, որ Հայսատանի բանկերի միջոցով Ավստրիական բանկը 2013 թվականին ՓՄՁ ոլորտին է ուղղել մոտ 30 մլն.եվրո: Իսկ 2014 թվականին բանկը 10 մլն.դոլարի վարկային գիծ բացեց Ինեկոբանկի համար:
Ավստրիական ընկերությունները պատրաստ են իրենց հայ գործընկերներին առաջարկել ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներ և հաստատել գործընկերային հարաբերություններ, առաջին հերթին հիդրոէներգետիկայի և բիոէներգետիկայի ոլորտներում: Ավստրիացի գործարարների շրջանում ներդրումային հետաքրքրություն է ներկայացնում նաև մետալուրգիան և դեղագործությունը, ճանապարհների և շենքերի շինարարությունը, ինչպես նաև լեռնադահուկային կուրորտները, տների լուսավորումը և ներքին հարդարումը, գարեջրագործությունը:
Նշենք, որ OeEB-ը Ավստրիական Հանրապետության Զարգացման բանկի պաշտոնական կարգավիճակ է ստացել 2008 թվականին: Բանկը երկարաժամկետ ֆինանսավորում է տրամադրում զարգացող երկրներին, նրանց մասնավոր նախագծերի իրականացմանը` կայուն զարգացում ապահովելու համար: Բանկը զարգացող տնտեսությունների տարբեր ոլորտներին ցուցաբերում է նաև տեխնիկական օժանդակություն: