Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 18:18
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard ընկերությունը ազդարարում են ՙՂեկին ՎՏԲ-ի հետ՚ ակցիայի մեկնարկը
ԱրմԻնֆո: ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard ընկերությունը ազդարարում են քարտերով անկանխիկ գործարքների խթանմանն ուղղված ՙՂեկին ՎՏԲ-ի հետ՚ ակցիայի մեկնարկը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը:
Ակցիային մասնակցել և ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 100 արժեքավոր նվերներ ձեռք բերել, ինչպես նաև դառնալ գլխավոր մրցանակիր` շահել Peugeot 107 AT ավտոմեքենա կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Cirrus/Maestro, MasterCard Standard и MasterCard Gold քարտապանները, որոնք ձեռք են բերել իրենց քարտերը մինչև ակցիան և դրա ընթացքում` վճարելով ցանկացած գումարի գնումների և ծառայությունների դիմաց ինտերնետի միջոցով կամ երկրի տարածքում և արտասահմանում գտվող ցանկացած առևտրի և սպասարկման կետերում 2014թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Բանկի ցանկացած առևտրի և սպասարկման կետերում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքից քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր: Երկրի տարածքում և արտասահմանում գտվող ցանկացած առևտրի և սպասարկման կետերում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր: Մեկ գործարքիցհնարավոր է կուտակել առավելագույնը 50 միավոր:
Ակցիայի ավարտին առավելագույն միավորներ հավաքած քարտապանները կմասնակցեն 100 արժեքավոր նվերների խաղարկությանը` 50 հավաստագիր ավանդի ներդրման համար «+1%ե և վարկ «-1%ե արտոնյալ պայմաններով: 100 մասնակիցների միջև կխաղարկվի նաև գլխավոր մրցանակը` Peugeot 107 AT ավտոմեքենան:
ՙՙՂեկին ՎՏԲ-ի հետ՚ ակցիայի նպատակն է ցույց տալ սպառողներին MasterCard քարտերով ՀՀ տարածքում և արտասահմանում կատարած վճարումների առավելությունները և աջակցելու բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Նմանատիպ ակցիաները ամրապնդում են սպառողների վստահությունը վճարային քարտերի նկատմամբ որպես ապրանքների և ծառայությունների վճարման վստահելի, հարմար և անվտանգ միջոցի` դրանով իսկ աջակցելով վճարման կանխիկ միջոցի հետագա անցմանը անկանխիկի՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: