Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2014 18:20
ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ աջակցությամբ կմեկնարկի բարեգործական վազք` ուղղված հայ մանուկների առողջական խնդիրների լուծմանը
ԱրմԻնֆո: Մայիսի 4-ին կմեկնարկի Run In Yerevan 2014 բարեգործական վազքը, որի շրջանակներում հավաքագրված գումարները ՙՀայ Մայրեր՚ բարեգործական կազմակերպության միջնորդությամբ կուղղվեն անապահով ընտանիքների հիվանդ երեխաներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԵՍՈ ընկերության մարքեթինգի ծառայությունից, միջոցառման նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը հայ մանուկների առողջական խնդիրներին և նպաստել առողջ ապրելակերպին:
Մասնակցել կարող են բոլորը` մասնակցությունը անվճար է, սակայն անհրաժեշտ է ձեռք բերել Run in Yerevan 2014 շապիկներ, որոնց վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը: Վազքուղին կազմում է 5 կմ, մեկնարկը` Ձորափ փողոցի հարթակից, որը գտնվում է Մանկական երկաթուղու այգու թունելի դիմաց:
Նշենք, որ վազքի կազմակերպիչներն են հանդիսանում ` Հայ Մայրեր բարեգործական ՀԿ, Cilicia Capital ընկերությունը, եորգի Թովմասյանի հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի և ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ աջակցությամբ: