Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2014 20:13
ՀՀ ԿԲ. Հայաստանի դրամական զանգվածը 2014 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 0,4%, իսկ դրամային զանգվածը կրճատվել է 6,7%
ԱրմԻնֆո. Հայաստանում դրամական զանգվածը 2014-ի առաջին եռամսյակում կրճատվել է 0,4%, ապրիլի 1-ին կազմելով 1.539 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 12.8%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամային զանգվածը եռամսյակում նվազել է 6.7%, մինչև 791.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով` 10.9 %:
Ըստ աղբյուրի, դրամական զանգվածի եռամսյակային անկումը պայմանավորված է եղել դրամային կանխիկ միջոցների շրջանառության 14,5 % կրճատումով, մինչև 328,6 մլրդ դրամ կամ դրամական զանգվածի 21.3 % - ը (անկումը տարեկան կտրվածքով` 4.5%): Դրամային ավանդները նվազել են եռամսյակում 0.2%, իսկ տարեկան կտրվածքով աճել են 25,3 %, ապրիլի 1-ին կազմելով 231.4 մլրդ դրամ կամ դրամական զանգվածի 15 % - ը: Դրամային ավանդների կրճատումն էլ իր հերթին էր պայմանավորված ցպահանջ ավանդների`8.6 % անկումով, մինչև 181,8 մլրդ դրամ (աճը կազմել է տարեկան կտրվածքով`15 %): Միևնույն ժամանակ, դրամային ժամկետային ավանդները հաշվետու եռամսյակում աճել են 6,2%, կազմելով 281 մլրդ դրամ (տարեկան աճը` 33%):
Արտարժութային ավանդների մասնաբաժինը կազմել է 48.6 % կամ 747,7 մլրդ դրամ, եռամսյակային աճը` 7.2%, իսկ տարեկան կտրվածքով`15%: Այստեղ արտարժութային ցպահանջ ավանդները հաշվետու եռամսյակում աճել են 20,3%, մեկ տարում` 24.5%, կազմելով 171,6 մլրդ դրամ, իսկ դոլարով ժամկետային ավանդները եռամսյակում աճել են 3,8%, իսկ տարեկան աճը կազմել է 12.4 %:
Զուտ արտաքին ակտիվներն ապրիլի 1 – ին պահպանել են բացասական 205.5 մլրդ դրամ մակարդակը, եռամսյակում խորացնելով մինուսը 44,9 %, տարեկան կտրվածքով` 1.1 %: Ներքին ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 3.4%, տարեկան կտրվածքով`11.3%, մինչև 1,744 տրլն. դրամ: Ներքին ակտիվների կառուցվածքում պահանջները կառավարության հանդեպ կազմել են մինուս - 7,3 մլրդ դրամ, մինուս եռամսյակում կրճատելով 66.6 %, իսկ տարեկան կտրվծաքով խորանալով ավելի քան 2 անգամ: Տնտեսության մասնաբաժինը կազմել է 2 տրլն.դրամ, եռամսյակի աճը`2.6%, իսկ տարեկան աճը` 13%: Այդ գումարից ոչ ֆինանսական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 1,055 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 0,7 %, տարվա աճը` 7.4%): Տնային տնտեսութոյւնների մասնաբաժինը կազմել է 829,7 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 5.8%, իսկ տարեկան կտրվածքով` 19,7%), ոչ առևտրային կազմակերպություններինը կազմել է44 մլրդ դրամ (անկումը եռամսյակում` 6,8%, տարվա աճը` 41 %): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.14 դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):