Երկուշաբթի, 28 Ապրիլի 2014 15:57
Ամերիաբանկը փոքր էներգետիկայի ոլորտին է ուղղել 64 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2009 թվականին Ամերիաբանկը Հայաստանի փոքր էներգետիկայի ոլորտին է ուղղել 64 մլն.դոլար: Այս մասին Երևանում B2B ձևաչափով ընթացող «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի նախագծերի ֆինանսավորում» խորագրով համաժողովում այսօր հայտարարել է բանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նա ճշգրտել է, որ վերջին 5 տարիներին բանկը ֆինանսավորել է 46 հիդրոէլեկտրակայաների շինարարությունը և տեխնիկական զինումը: Իսկ էներգախնայողության ոլորտում բանկը տրամադրել է 3 մլն.դոլարի վարկեր:
Բանկիրը տեղեկացրել է, որ Ամերիաբանկը միջազգային ֆոնդավորող կառույցներից ընդհանուր հաշվով ներգրավել է 270 մլն.դոլար: Ընդ որում, այդ ռեսուրսների մեծ մասը, ինչպես ընդգծել է Հանեսյանը, ուղղվել է ՓՄՁ վարկավորմանը: Նա նաև հաղորդել է, որ անցյալ տարի Ամերիաբանկն Ավստրիական Զարգացման Բանկից ներգրավեց 15 մլն. դոլար, որն ուղղվեց փոքր էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորմանը (30 վարկ):
Նշենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Ամերիաբանկի բաժնետերն է Ameria Group (CY) Limited ընկերությունը, 100% մասնաբաժնով: