Երեթշաբթի, 6 Մայիսի 2014 15:38
2014 թվականի առաջին եռամսյակում Հայասատանի ապահովագրական ընկերությունները հատուցել են իրենց հավաքագրած պրեմիաների կեսի չափով
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել են 10.1 մլրդ.դրամի ապահովագրական պրեմիաներ, իսկ իրականացված հատուցումները կազմել են 5 մլրդ դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել են 10%, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալն աճել է մոտ 2 անգամ:
Հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին եռամսյակի արդյունքներով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 3.3 մլրդ դրամ: Երկրորդ տեղում ` «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունըմ որի ապահովագրական պորտֆելն ապրիլի 1 – ի դրությամբ կազմել է 2.6 մլրդ դրամ: Երրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը»` 1,7 մլրդ դրամ: Չորրորդն է «Սիլ Ինշուրանսը»`1.2 մլրդ դրամ, հինգերորդ տեղում է ՌԵՍՈ-ն`900 մլն դրամ, վեցերորդ տեղում է , «Արմենիա Ինշուրանսը»`720 մլն դրամ և վերջին տեղում է «Գարանտ Ինշուրանսը»` 1.9 մլն դրամ:
Ըստ Արմինֆո-ի Ռենկինգի, 2014-ի առաջին եռամսյակում (ինչպես 2013-ի արդյունքներով) ապահովագրական պրեմիաների ամենամեծ աճը գրանցել է «ՍԻԼ Ինշուրանսը»`14.6%, իսկ երկու տարում` գրեթե 2 անգամ: Ապահովագրական պրեմիաների ոչ մեծ աճ են գրանցել նաև` «Արմենիա Ինշուրանսը» (6.4%), «Նաիրի Ինշուրանսը»(5.2 %) և «Ռոսգոսստրախ Արմենիան» (1.8 %): Ապահովագրական պրեմիաների տարեկան անկում են գրանցել «Գարանտ Ինշուրանսը» (604 մլն-ից մինչև 1,8 մլն դրամ), ՌԵՍՈ-ն (29% ) և «ԻՆԳՈ Արմենիան» (17.6 %):
Ապահովագրական հատուցումների ծավալով ապահովագրական ընկերությունները տեղաբաշխվել են հետեւյալ հերթականությամբ: Առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» (1.3 մլրդ դրամ, տարվա անկումը`10%), որին հաջորդում են` «Նաիրի Ինշուրանսը» (1.1 մլրդ դրամ տարվա աճը`ավելի քան քան 2 անգամ ), «ԻՆԳՈ Արմենիան" (1.023 մլրդ դրամ, տարվա անկումը`5.5 %), ՌԵՍՈ-ն (647 մլն դրամ, տարվա անկումը` 5%), «ՍԻԼ Ինշուրանսը» (477 մլն դրամ, տարեկան աճը` գրեթե 2 անգամ), «Արմենիա Ինշուրանսը » (244.4 մլն դրամ, տարեկան աճը` 20%) և վերջին տեղում է «Գարանտ Ինշուրանսը» (130.2 մլն դրամ, տարեկան անկումը`74% ):
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում էր 7 ընկերություն, որոնք ապահովագրական գործունեություն են իրականացնում 16 ապահովագրական դասերով:
Նշենք, որ «Գարանտ Ինշուրանս» ընկերությունն այս տարվա փետրվարից փաստորեն դադարեցրեց գործունեությունը, իր պորտֆելը փոխանցելով շուկայի առաջատար «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությանը, սակայն, ընկերության ղեկավարությունն այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարել:
Նշենք, որ ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.2014 թվականի դրությամբ կազմել է 413,31 դրամ/դոլար: