Երեքշաբթի, 6 Մայիսի 2014 16:32
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մտադիր է 2014 թվականին իր վարկային պորտֆելը մեծացնել 15-20 տոկոսով
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մտադիր է 2014 թվականին իր վարկային պորտֆելը մեծացնել 15-20 %: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է բանկի գհլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Նրա խոսքով, 2014-ի առաջին եռամսյակում բանկի վարկային պորտֆելն աճել է 10%, բացարձակ արտահայտությամբ կազմելով 178 մլրդ.դրամ (430.6 մլն.դոլար):
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի վարկային պորտֆելու ավանդաբար զգալի մասնաբաժին ունեն գյուղատնտեսական վարկերը, բայց մենք մտադիր ենք ընթացիկ տարում մշակել սպառողական և ՓՄՁ ոլորտի վարկավորմա նոր պրոդուկտներ, որոնք թույլ կտան հաճախորդին առաջարկել բանկային ծառայությունների ավելի ծավալուն փաթեթ»,-նշել է Հ.Անդրեասյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, գյուղատնտեսական վարկերի ծավալով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը, իր պորտֆելու ընդգրկելով Հայաստանի գյուղատնտեսական վարկավորման հատվածի մոտ 50%-ը: Սպառողական վարկերի գծով ընգրկվել է շուկայի 12%-ը, իսկ ՓՄՁ վարկավորման ծավալով` շուկայի 10%-ը:
Նա տեղեկացրել է, որ բանկն ամեն տարի տրամադրում է 20-25 մլրդ.դրամի կարճաժամկետ գյուղատնտեսական վարկեր: Խոսքը գնում է մինչև 2 տարի մարման ժամկետով ոչ ներդրումային վարկերի մասին: «Գյուղատնտեսական վարկերը մեզ համար հանդիսանում են ամենահուսալի բանկային պրոդուկտը, քանի որ մեր բանկը, աշխատելով այդ հատվածում ավելի քան 18 տարի, լիակատար փոխադարձ վստահություն է ձեռք բերել հաճախորդների` գյուղատնտեսական սուբյեկտների հետ»,-ընդգել է Հ.Անդրեասյանը:
«Ինչ վերաբերվում է շահույթին, ապա ընթացիկ տարում բանկը չի ակնկալում դրա զգալի աճ, քանի որ բանկերի միջև կոշտ մրցակցության շնորհիվ տոկոսային սփրեդն էապես կրճատվել է»,-նմշել է Անդրեասյանը:
2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 53 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով` 4.5 %, այդ ցուցանիշով ապահովելով իր տեղն առաջատարի դիրքերում: Ակտիվների գծով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում, ապահովելով տարեկան 4.6% աճ, մինչև 264,6 մլրդ դրամ: Բանկի ավանդների ծավալը կազմել է 109.6 մլրդ դրամ, ապահովելով ինչպես ժամկետայն, այնպես էլ ցպահանջ ավանդների աճ, ընդ որում, վերջիններն առաջիններին գերազանցոմ են աճի տեմպերով, իսկ առաջինները` ծավալներով: Բանկի հիմնադրման օրից հաճախորդների բազան ավելացել է 25 անգամ և ներկայումս արդեն կազմում է մոտ 276 հազար հաճախորդ, իսկ բանկի աշխատակիցների թիվն աճել է 12 անգամ, մինչև 1050 աշխատող: Բանկի զուտ շահույթը 2013-ին կազմել է 5.1 մլրդ դրամ, տարեկան աճը`24,4% (5-րդ տեղը շուկայում):
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006-ից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A.բանկը` 15.56%, որի հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12.44%: Բացի այդ, բանկի կապիտալում իրենց մասնակցությունն ունեն Գյուղական փոխօգնության 10 մարզային միություններ: Իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: