Չորեքշաբթի, 7 Մայիսի 2014 18:11
Ֆինանսական շուկայի դրամային գործիքների էժանացումը հանգեցրել է մարժայի 5.8% կրճատման
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական շուկայում ավանդների միջին տոկոսադրույքները 2014-ի մարտին է կազմել են 8.5%, 2013-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 0.2 տոկոսային կետով, անկումը տարեկան կտրվածքով` 0.5 տոկոսային կետով: Մինչդեռ, վարկերի տոկոսադրույքները 2013-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 0.1 տոկոսային կետով, կազմելով մոտ 14,3%: Տարեսկզբից ավանդների և վարկերի էժանացումը հանգեցրել է մարժայի 0.2 տոկոսային կետով կրճատմանը, մինչև 5.8 %, իսկ տարեկան կտրվածքով աճը` 0,8 տոկոսային կետով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ինչպես վարկերի այնպես էլ ավանդների էժանացումը հիմնականում պայմանավորված էր ֆինանսական շուկայի դրամային գործիքների տոկոսադրույքների կրճատումով: Այսպես, դրամային ավանդների տոկոսադրույքները տարեսկզբի համեմատ նվազել են 0,7 տոկոսային կետով, կազմելով 10.5 %: Դրամային վարկերի էժանացումը վերը նշված ժամանակահատվածում համապատասխանաբար կազմել է`0.5 տոկոսային կետ և 0,3 տոկոսային կետ, մինչև 15,7%: Սակայն, դոլարային ավանդները տարեսկզբից թանկացել են 0.3 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով աճելով համաչափորեն, մարտին կազմելով 6,5%: Դոլարային վարկերի տոկոսադրույքները եռամսյակում աճել են 0.1 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով արձանագրել 0.2 տոկոսային կետով անկում:
Ըստ աղբյուրի, տոկոսադրույքները, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ավանդներով, մարտին հասել են 7,9 %-ի, տարեսկզբի համեմատ նվազելով է 0.1 տոկոսային կետով: Տարեկան կտրվածքով կարճաժամկետ և երկարաժամկետ ավանդներն համապատասխանաբար էժանացել են 0.3 տոկոսային կետով և 2 տոկոսային կետով: Կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները մարտին կազմել են 14.7 %, եռամսյակի աճը` 0.1 տոկոսային կետով , իսկ տարեկան անկումը`0.4 տոկոսային կետով: Երկարաժամկետ վարկերի , այդ թվում նաև հիփոթեքի տոկոսադրույքները մարտին կազմել են 14%, տարեսկզբի համեմատ նվազելով 0.3 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ: Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածներում համապատասխանաբար նվազել են 0.7 տոկոսային կետով և 0.4 տոկոսային կետով, մարտին կազմելով մոտ 12%:
Ընդհանուր առմամբ, իրավաբանական անձանց ավանդների տոկոսադրույքները եռամսյակում նվազել են 0.3 տոկոսային կետով, իսկ տարեկան անկումը` 1 տոկոսային կետով, մարտին կազմելով 7,6%:
Ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները կազմել են 9.4 %, տարեսկզբի համեմատ նվազելով 1-տոկոսային կետով: Ընդ որում, կորպորատիվ վարկերի տոկոսադրույքները մարտին կազմել են մոտ 12%, տարեսկզբի համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով աճելով համաչափորեն: Մինչդեռ, մանրածախ վարկերի տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածներում նվազել են համապատասխանաբար` 0.2 տոկոսային կետով և 0.3 տոկոսային կետով, մարտին կազմելով մոտ 15,8 %: