Չորեքշաբթի, 7 Մայիսի 2014 18:54
Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը այսուհետ կգործի 24/7 ռեժիմով
ԱրմԻնֆո. Սույն թվականի մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով: Շուրջօրյա հասանելիությունն աննախադեպ է հայաստանյան բանկային համակարգում, այն հնարավորություն կընձեռի ցանկացած օր, ցանկացած ժամի օգտվել կոնտակտային կենտրոնի ծառայություններից, մասնավորապես` քարտերի սպասարկման ծառայություններից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է համաշխարհային շուկայում առաջատար AVAYA համակարգի միջավայրում, որը հնարավոր է դարձնում օն-լայն ռեժիմով արդյունավետ կառավարել կոնտակտային կենտրոնի աշխատանքը` սեգմենտավորելով մուտքային բոլոր զանգերը և իրականացնելով ճիշտ և հստակ մասսայական հաղորդակցում: Նշենք նաև, որ կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, որոնք անցել են հատուկ վերապատրաստումներ բանկային ծառայությունների, հաճախորդների սպասարկման ոլորտում:
Հեռանկարային ծրագրերում Ամերիաբանկը նախատեսում է կոնտակտային կենտրոնը զարգացնել` դարձնելով այն Բանկի վիրտուալ մասնաճյուղ, որի միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան շուրջօրյա օգտվելու բանկային ամենատարբեր ծառայություններից:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: