Չորեքշաբթի, 7 Մայիսի 2014 19:29
Հայաստանի բանկերի հաճախորդների բազան տարեսկզբից աճել է 2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայստանի բանկերի հաճախորդների բազան 2014 թվականի մարտի 1 – ին կազմված է եղել 1,858,546 ֆիզիկական և 76,308 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ընդհանուր առմամբ 1.934.854 հաճախորդները Հայաստանի բանկերում ունեցել են 3.269.448 հաշիվներ, որից 3.103.016 – ը պատկանել է ֆիզիկական, իսկ 166.432-ը` իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, տարեսկզբի համեմատ Հայաստանի բանկերի հաճախորդների բազան աճել է 2% կամ 35.650 հաճախորդով, տարեկան կտրվածքով աճելով 17.7 % կամ 291.265 հաճախորդով, ինչը հիմնականում ֆիզիկական անձանց հաշվին: Ընդ որում, հաշիվների թիվը բանկերում տարեսկզբից աճել է 2,1%, իսկ տարվա աճը կազմել է 19.4 %, ինչը նույնպես ապահովվել է ֆիզիկական անձանց շնորհիվ: