Հինգշաբթի, 8 Մայիսի 2014 19:57
Բորսայում արտարժութային գործարքները ապրիլի 28-ից մայիսի 8-ը ավելացել են 12 անգամ, իսկ միջբանկային շուկայում արձանագրվել է արտարժութային գործարքների 65.3% անկում
ԱրմԻնֆո. Ապրիլի 21-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 64 մլրդ դրամ (շաբաթվա աճը`72%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 83.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 26.1%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 148.8 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`69.2%), 412.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 169.2 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`66.1%), 413.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,8 մլն.EUR, 571.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`2 անգամ), և վաճառվել է 18.3 մլն.EUR, 575.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`41.8%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1.2 մլն ռուբլի, 11.49 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 39.6%) և վաճառվել է 194.7 մլն.ռուբլի, 11.65 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`86.4%):
Արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 22-26-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 900 հազ.դոլար (շաբաթվա անկումը`65.3%), 413.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 22.250 մլն. դոլար (շաբաթվա աճը`12 անգամ), 413.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է ապրիլի 29-ին` 5.3 մլն. դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%: