Երկուշաբթի, 5 Մայիսի 2014 17:05
ՎՏԲ Բանկըª Հայաստանում «Պ. Ֆոմենկոյի արվեստանոցե թատրոնի շրջագայությունների գլխավոր հովանավոր
ԱրմԻնֆո: ՎՏԲ Բանկի աջակցության շնորհիվ Հայաստանի բնակիչները ունեն եզակի հնարավորություն ներկա գտնվելու ՙՊ. Ֆոմենկոյի արվեստանոց՚ հայտնի մոսկովյան թատրոնի ներկայացմանը: Հայաստանում թատրոնի շրջագայությունները տեղի են ունենում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչը և նախաձեռնողը Հայաստանի թատերական գործիչների միությունն է:
2014 թ. մայիսի 5-ին և 6-ին Երևանում ª Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կցուցադրվի թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկըª ՙայլեր ու գառներ՚ª Ա. Օստրովսկու պիեսի հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել Լեհաստանում, Ավստրիայում, Լիտվայում, երմանիայում, Ֆրանսիայում, ստացել է բազմաթիվ մրցանակներ: Մայիսի 8-9 Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Ռուս մարդը rendez-vous-ինեª Ի. Տուրգենևի «արնանային ջրերե պիեսի հիման վրա:
ՎՏԲ Բանկը, որն ավանդաբար աջակցում է կարևոր ծրագրերին մշակույթի զարգացման ոլորտում և հանդես է գալիս որպես հովանավոր մի շարք գեղարվեստական խմբերի համար, «Պ. Ֆոմենկոյի արվեստանոցե թատրոնի շրջագայությունների գլխավոր հովանավորն է: Բանկը բազմիցս եղել է մշակութային միջոցառումների գլխավոր հովանավոր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և մտադիր է այսուհետ նույնպես աջակցել միջազգային մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:
ՙԻր հովանավորչական գործունեության շրջանակներում ՎՏԲ Բանկը մասնակցում է տարբեր մշակութային ծրագրերի կազմակերպմանը: «Պ. Ֆոմենկոյի արվեստանոցե թատրոնի շրջագայությունների շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է բացահայտել իր համար մոսկովյան թատրոնի առաջատար վարպետների աշխատանքը: Իսկ Օստրովսկու պիեսը չի կորցնում արդիականությունը անգամ մեր օրերում: Ուրախալի է գիտակցել մեր բանկի ներգրավվածությունը հասարակության մշակութային կյանքին, հոգևոր զարգացմանը՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: