Ուրբաթ, 16 Մայիսի 2014 16:21
Անցյալ շաբաթ արտարժութային գործարքների միջբանկային բարձր ակտիվությունը բորսայական արտարժութային հարթակում առաջացրեց պասիվություն
ԱրմԻնֆո. Մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,3 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`44,8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 57,7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մայիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,3 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`22,5%), 413,7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 109,4 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`35,3%), 414,11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,9 մլն.EUR, 566,90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`53,9,%) և վաճառվել է 16,6 մլն.EUR, 570,87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`9,2%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 852,7 մլն ռուբլի, 11.75 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 29%) և վաճառվել է 134,2 մլն.ռուբլի, 11.91 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`31%):
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 12-16-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2,755 մլն.դոլար (շաբաթվա աճը`ավելի քան 3 անգամ), 414,40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 3,5 մլն. դոլար (շաբաթվա աճը`31 անգամ), 414,16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մայիսի 13-ին` 2,1 մլն. դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%: