Երկուշաբթի, 19 Մայիսի 2014 14:36
Ա.Ջավադյան. Հայաստանի բանկերը ՓԲԸ կարգավիճակից աստիճանաբար կանցնեն ԲԲԸ կարգավիճակի
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը փակ բաժնետրական ընկերության կարգավիճակից աստիճանաբար, քայլ առ քայլ, կանցնեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակի: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջվադյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցին:
Ներդրումային բանկի ստեղծման մասին Բագրատյանի մյուս հարցին Ջավադյանը պատասխանել է, որ ներկայիս բանկերը դրանով չեն զբաղվելու, քանի որ այստեղ կա սնանկացման ռիսկ: «Մենք ունենք ունիվերսալ բանկեր, որոնք զբաղվում են ներդրումային ծառայություններով, և ԿԲ կգնա հատկապես այդ ճանապարհով, դրա համար էլ պարզեցվել են նման կառույցների ստեղծման ընթացակարգերը»,-հայտարարել է ԿԲ նախագահը: Խոսելով ունիվերսալ բանկերի մասին, որոնք զբաղվոմ են նաև ներդրումային ծառայություններով, Ջավադյանը նկատի ուներ Արմսվիսբանկին և Ամերիաբանկին (խմբ.ԱրմԻնֆո):
Վերջին տվյալներով Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ, որոնցից միայն 3-ն է (Զարգացման Հայկական բանկը, Հայէկոնոմբանկը և Արարատբանկը) բաց բաժնետիրական ընկերություն, Պրոմեթեյ բանկն ունի ՍՊԸ կարգավիճակ, իսկ մնացած 17 բանկերը հանդիսանում են փակ բաժնետրական ընկերություններ: Կարգավիճակի վերջին փոփոխութոյւնները տեղի է ունեցել 2007 թվականին, երբ Արարատբանկը ՓԲԸ-ից դարձավ ԲԲԸ: Նշենք նաև, «բաց» կարգավիճակով բանկերի բաժնետոմսերը քիչ են շրջանառվում բորսայում: