Երեքշաբթի, 20 Մայիսի 2014 12:12
Արթուր Ջավադյանը վերընտրվեց ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում
ԱրմԻնֆո. Արթուր Ջավադյանը 6 տարով վերընտրվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: ՀՀ խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է 79 պատգամավոր, իսկ Ջավադյանի օգտին է քվեարկել է 77 խորհրդարանական:
Նշենք, որ Արթուր Ջավադյանն այդ պաշտոնում առաջադրվում է երկրորդ անգամ: Ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԿԲ նախագահի թակնածությունն առաջադրում է երկրի հախագահը, իսկ գաղտնի քվեարկության միջոցով այն հաստատում խորհրդարանը: Առաջին անգամ նա առաջադրվել էր 2008 թվականի հունիսի 11-ին և հաստատվել: Այն ժամանակ ԿԲ նախագահի պաշտոնն ապրիլից թափուր էր մնացել, վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումից հետո: Արթուր Ջավադյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 22-ին: 1986-ին ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ակադեմիան, ինժեներ-մեխանիկի մասնագիտոթյամբ: Այնուհետև մի քանի անգամ ստաժավորվել է արտասահմանում: Եղել է առևտրային բանկի ղեկավար: Այնուհետև եղել է ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ, նախագահի առաջին տեղակալ: Ամուսնացած է, ունի դուստր: