Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 15:38
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
ԱրմԻնֆո. 2014թ.-ի մայիսի 21-ին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:
Այս մասին գործակալությանը տեղեկացվել է NASDAQ OMX Armenia բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 6 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն և 5 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ, "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:
Նշենք, որ «Հայփոստի», Արարատբանկի, Արդշինինվեստբանկի, HSBC Բանկ Հայաստանի, Հայբիզնեսբանկի և ՎՏԲ-Հայաստան Բանկը հետ միասին Կոնվես Բանկը դարձավ կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի 6-րդ մասնակիցը: