Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 14:28
ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ֆիզիկական անձանց պորտֆելը մինչև տարեվերջ հասցնել 115 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ֆիզիկական անձանց պորտֆելը մինչև տարեվերջ ավելացնել 15%, մինչև 115 մլրդ.դրամ:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Այս ցուցանիշի աճը կապահովվի բանկի կողմից առաջարկվող բոլոր պրոդուկտների հաշվին: Ներկայումս բանկն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական շարք և կարող է ծածկել իր հաճախորդների բոլոր պահանջները»,-ասել է Յու.Գուսևը, հավելելով, ընթացիկ տարում բանկային նոր պրոդուկտների ներդրում չի նախատեսվում: Ընթացիկ տարում բանկի առջև դրված խնդիրների շարքում հարմարավետության բարձրացումն է և հաճախորդներին առաջարկվող ծառայությունների արդյունավետությունը, ինչպես նաև դրանց շուկայական մրցունակությունը:
«Ներկայումս մեր մանրածախ վարկերի որակը գնահատում ենք որպես բավարար, որը դրված է ֆինանսական մոդելների շրջանակներում, և որոնք կանխատեսված են նախագծերի գործարկման ընթացքում: Սակայն, պորտֆելի որակի բարելավումն անվերջ գործընթաց է, և մենք այդ ուղղությամբ մշտապես փնտրում ենք նորանոր գործիքներ, ձգտելով բացառել այն վնասները, որոնք կարող են հասցվել վաճառքներին»,-ասել է Գուսևը:
Նա ընդգծել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողակ է բանկային բիզնեսի բոլոր հատվածներում, իսկ դրանցից շատերի գծով ցուցանիշները բարձր են միջին շուկայական ցուցանիշներից: Օրինակ, բանկի մասնաբաժինը POS-վարկավորման շուկայում գնահատվում է 30% բարձր, ինչն աճող մրցակցության պայմաներում բավականին էական է:
«Մրցակցությունը Հայաստանի այս շուկայում գնալով ուժգնանում է, քանի որ բազմաթիվ բանկեր են ձեռնամուխ եղել POS-վարկավորմանը: Դա հետաքրքիր տեխնոլոգիական շուկա է, որը պահանջում է որոշակի ներդրումներ և գիտելիքներ: Այդ շուկայում մենք մեզ զգում ենք վստահ, քանի որ հասկանում ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի դիմանանք մրցակությանը և զբաղեցնենք որոշակի նիշա»,-ասել է Գուսևը, հավելելով, որ կորպորատիվ բիզնեսի եկամտաբերությունը նվազում է, և այսօր անհնար է զբաղվել բանկային բիզնեսով միայն կորպորատիվ բիզնեսի հաշվին:
Իր հերթին, «Լետո-Բանկի» (ՎՏԲ Խմբի անդամ) Նախագահ-Վարչության նախագահ Դմիտրի Ռուդենկոն նշել է, որ POS-վարկավորման շուկան շարունակում է զարգանալ և Հայաստանը բացառություն չէ: «2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է գրավում այդ շուկայում` առևտրի կետերի քանակով և վարկային պորտֆելով, և բանկը նախատեսում է բոլոր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ առաջխաղացումն ապահեվու համար: POS-վարկավորման պայմանները վարկառուների համար գնալով դառնում են ավելի ազատական, իսկ POS-վարկերը հետաքրքրոմ են իրենց պարզությամբ»,-նշել է Ռուդենկոն:
Իր հերթին, ՎՏԲ24 Բանկի միջազգային բիզնեսի վարչության ղեկավար և ՎՏԲ24 Բանկի Խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը նշել է, որ կուտակված փորձը և նախատեսված ռազմավարությանը հետևելը ՎՏԲ-Հայաստան Բանկին թույլ է տալիս հասնել առաջադրված նպատակներին, զարգացնել և ամրապնդել առաջատարի դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: «Վերջին տարիներին ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալի առաջընթաց է արձանագրել մանրածախ բիզնեսի ոլորտում: Իսկ ՎՏԲ24 Բանկը, որը վերահսկում է ՎՏԲ Խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսը, բարձր է գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի արդյունքներն այս հատվածքում, ինչը նպաստում են բանկի հետագա զարգացմանը, ինչպես նաև հաճախորդների և ներդրողների վստահության աճին: Ես գտնում եմ, որ առաջիկա 3 տարիների ռազմավարության արդյունքները կգերազանցեն նախորդներին»,-եզրափակել է Սմակովը:
Նշենք, որ ՎՏԲ Խմբի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ռուսաստանյան «Պելագեյա» էթնո-ռոկ խմբի համերգի կապակցությամբ, որը կազմակերպվել է ՎՏԲ-Հայաստան Բանկը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: