Շաբաթ, 31 Մայիսի 2014 13:15
2014 թվականի հունվար-մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 2%, իսկ գնաճը կազմել է 0.9%
ԱրմԻնֆո. 2014 թվականի հունվար-մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 2%, իսկ գնաճը կազմել է 0.9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն մայիսին դիտվել է դոլարի նկատմամբ դրամի 0.2% արժևորում, իսկ գնանկումը կազմել է 0.8 %: 2014-ի մայիսին 2013-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 3.6% (դոլարի նկատմամբ դրամի արժևորումը` 0.6 %), 2014-ի իսկ հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 4.4%: 2014-ի մայիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 413.3 դրամ / 1 դոլար, 2013-ի մայիսի 415,8 դրամ / $ 1 համեմատ:
Համեմատության համար հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսին սպառողական շուկայում արձանագրվել է հարաբերական կայունություն, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.8%, իսկ 2012-ի մայիսի համեմատ` 5.2%: 2012-ի հունվար - մայիսին գնաճը կազմել է 0.8%, իսկ Ամն դոլարի նկատմամբ Հ դրամի արժեզրկումը`3.7 %: Միայն 2012-ի մայիսին սպառողական գների անկումը կազմել է 1.3%, ուղեկցվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.4% արժեզրկումով: 2011-ի հունվար - մայիսին գնաճը կազմել է 5 %, դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը` 3.8 %, իսկ 2011 թվականի մայիսին, անփոփոխ գների պայմաններում, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 0.1 %:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականին ՀՀ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կազմել է 0.1%, միայն դեկտեմբերին արժեզրկումը կազմել է 0.1 %, գնաճը` 5.6% (միայն դեկտեմբերին գնաճը` 1, 1% ): 2012 թվականին դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին արժևորումը կազմել է 0,3%, իսկ գնաճը`3,2% (միայն դեկտեմբերի գնաճը` 2,1%):