Շաբաթ, 31 Մայիսի 2014 13:46
Հայաստանի շուկայում շրջանառվող վճարային ակտիվ քարտերի թիվը կազմում է 1.6 մլն
ԱրմԻնֆո. Հայաստանի շուկայում շրջանառվող վճարային քարտերի թիվը 2014 թվականի առաջին եռամսյակում 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.9 %, մինչև 1.6 մլն քարտ, իսկ եռամսյակային աճը կազմել է 1,8%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, տեղական ArCa քարտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 9% (եռամսյակի աճը` 0.1 %), Visa միջազգային քարտերի թիվն աճել է 24.7 % (եռամսյակի աճը` 3,8 %), MasterCard – ը`7, 5% (եռամսյակի աճը` 1.3%): 2014-ի ապրիլի 1 – ի դրությամբ ArCa քարտերի թիվը կազմել է 564,933 քարտ, VISA քարտերինը` 677448 և MasterCard քարտերի թիվը` 303674 քարտ, որոնց մասնաբաժինն ընդհանուր քարտերի մեջ համապատասխանաբար կազմել է 35,5 %, 42,6 % և 19.1 %:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2014 թվականի առաջին եռամսյակում քարտերով իրականացվել է 5.3 միլիոն գործարք (եռամսյակի անկումը`8.9%, տարեկան աճը` 21.1 %), իսկ ընդհանուր ծավալը կազմել է 257.2 մլն դրամ (եռամսյակի անկումը` 19.9 %, տարեկան աճը` 14 %):
Տարեկան կտրվածքով տեղական ArCa քարտերով տեղի ունեցել 1,6 մլն գործարք` 68.1 մլն դրամ ծավալով, Visa քարտերով` 2.3 մլն գործարք, 120,8 մլն դրամ ծավալով, իսկ MasterCard քարտերով` 1.1 մլն գործարք, 50.9 մլն դրամ ծավալով: Իսկ մնացած 303.6 հազար գործարքների ծավալը կազմել է 17.4 մլն դրամ, որոնք կատարվել են այլ քարտերով (հիմնականում` HSBC- քարտերով և մասամբ` AmEx քարտերով): Գործարքների ծավալների ամենամեծ տարեկան աճն ապահովել է MasterCard-ը` 41.9%, ArCa –ն`21.5%, իսկ Visa-ն`2,7 %: Միայն 2014-ի առաջին եռամսյակում տրանսակցիաների ծավալների ամենամեծ անկումն արձանագրվել է Visa քարտերով` 24.8 %, որին հաջորդում է ArCa – ն` 19,9 % և MasterCard-ը` 6.2 %: Անկանխիկ քարտային գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 32%, եռամսյակի անկումը` 11.4%, կազմելով 27.2 մլն.դրամ ծավալով 979.025 գործարք:
2014 թվականի ապրիլի 1 – ին Հայաստանում եղել է 6989 POS- թերմինալ, որից 711 – ը` բանկերի գլխավոր գրասենյակներում և մասնաճյուղերում: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 4,6 % կամ 306 հատով, իսկ միայն հաշվետու եռամսյակում` 155 հատով աճի 41 հատն ապահովել են բանկերը: Նշված օրվա դրությամբ բանկոմատները կազմել են 1297 հատ. տարեկան աճը`9.7 % կամ 115 հատ, որից 42-ը տեղադրվել է առաջին եռամսյակում: Առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի թիվը 2014-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 6860, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6531 – ի փոխարեն: Դրանցից 577 - ը գտնվում են բանկերում և մասնաճյուղերում, 249-ը` հյուրանոցներում, իսկ 4002 –ը`առևտրի կետերում:
Հիշեցնենք, ArCa ընկրության մեծամասնությունը բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը: Խոշոր բաժնետերերն են նաև ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացած բաժնետոմսերը տիրապետում են Հայաստանի 14 առևտրային բանկերը` 2%: