Ուրբաթ, 23 Մայիսի 2014 11:44
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսի իր գործող հաճախորդներին էքսպրես-վարկեր` հիմնված վստահության վրա
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների տրամադրման և այլ ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող իր հաճախորդներին տրամադրում է «Վստահություն» վարկ, որը ընթացիկ խնդիրների լուծման և բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման համար արագ և հարմար եղանակ է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկի տրամադրման համար բանկը, հիմնվելով իր գործող վարկառուների հանդեպ ունեցած վստահության վրա, չի պահանջում լրացուցիչ գրավի ապահովություն և հաճխորդի բիզնեսի խորացված ֆինանսական վերլուծություն, ինչը կրճատում է վարկի տրամադրման վրա ծախսվող ժամանակը: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով 15 ամիս ժամանակահատվածով: Առավելագույն գումարը կազմում է 10 000 ԱՄն դոլար:
«Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը թույլ է տալիս մեր հաճախորդներին իրականացնել նոր նախագծեր` առանց շրջանառությունից գումար դուրս բերելու, կատարել ձեռնտու ներդրումներ և իրականացնել նախանշված պլանները: ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկ իր հաճախորդներին ձևավորված վստահության հիման վրա»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային ներդրումների ընդհանուր ծավալով 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ, 69.1 մլրդ.դրամ ցուցանիշով, Հայաստանի բանկային համակարգում զբաղեցրել է 1-ին տեղը, տարեկան կտրվածքով գրանցելով 42% աճ, իսկ եռամսյակի աճը կազմել է 5%: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալը կազմել է 29%, իսկ ՓՄՁ ոլորտում բոլոր բանկերի կողմից կատարված միագումար ներդրումների կառուցվածքում ՎՏԲ-Հաաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 13%:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: