Ուրբաթ, 13 Հունիսի 2014 17:59
Ապահովագրական պրոմիաների ծավալների զգալի աճը Հայաստանի ապահովագրողներին թույլ տվեց մեծացնել շահույթը
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների կուտակված շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում աճել է մոտ չորս անգամ, ապրիլի 1-ին կազմելով 1,453 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 43%: Կուտակված շահույթի կառուցվածքում զուտ շահույթը ցուցադրել է նման եռամսյակային աճ, տարեկան աճը`ավելի քան 3 անգամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, այս ցուցանիշի քառակի աճը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալն աճել է 41.5%, մինչև 10.1 մլրդ դրամ, ընդ որում, հատուցումները նվազել են 3.5 %, մինչև 4,9 մլրդ դրամ: Տարեկան կտրվածքով ապահովագրավճարները կրճատվել են 10.1%, իսկ հատուցումները` 5.2%:
Աղբյուրի համաձայն, կուտակված շահույթի եռամսյակային աճ է արձանագրվել երեք ըբնկերություններում: Դրանք են` Արենիա Ինշուրանսը` 5.1%, Նաիրի Ինշուրանսը` 21,2% և Գարանտ Ինշուրանսը` մոտ 3 անգամ: Հարկ է նշել, Գարանտ Ինշուրանսը դեռ գտնվում է Ռոսգոսստրախ Արմենիայի հետ միաձուլման գործընթացում, ինչով էլ պայմանավորված է պրեմիաների եռամսյակային 95.1% անկումը,իսկ հատուցումները նվազել են 61.4%:
Ըստ Ռենկինգի, առաջին տեղը կուտակված շահույթի գծով զբաղեցնում է Արմենիա Ինշուրանսը` 1.6 մլրդ դրամ, տարվա աճը` 21,7%, երկրորդ տեղումում է Նաիրի Ինշուրանսը` 1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 2.5 անգամ:
Երրորդ տեղում ` Գարանտ Ինշուրանսը` 131.2 մլն դրամ, տարեկան աճը` 52,2%: Առաջին եռամսյակի արդյունքներով չորս ապահովագրական ընկերություններ արձանագրել են վնաս: Այդ թվում` ԻՆԳՈ Արմենիա` 142.1 մլն դրամ, Սիլ Ինշուրանս`238,8 մլն դրամ, ՌԵՍՈ`436,2 մլն դրամ և Ռոսգոսստրախ Արմենիա`531.4 մլն դրամ:
Ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2014-ի առաջին եռամսյակում կազմել է 15.4 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 6,9%, իսկ տարվա աճը` 5,1% (մասնաբաժնի պասիվներում` 34.8%): Սեփական կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմել է 85,7% կամ 13.2 մլրդ դրամ, իսկ կուտակված շահույթը`9.4%:
Ապահովագրական ընկերությունների համախառն ընթացիկ պարտավորությունները կազմել են 28.9 մլրդ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների 65,2% - ը, եռամսյակի անկումը` 11.6%, իսկ տարեկան աճը`1.5%: Ընթացիկ պարտավորությունների կառուցվածքում ընթացիկ կրեդիտորական պարտավորությունները կազմել են 7.1% կամ 2 մլրդ դրամ, եռամսյակի անկումը` 44,9%, իսկ մեկ տարում` 55.6%:
Ապահովագրական պահուտների մասնաբաժինը կազմել է 61.1% կամ 17.7 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը եռամսյակում աճել է 4,5%, իսկ տարեկան անկումը կազմել է 15,2%: Պահուտների գծով առաջատարներն են` Ռոսգոսստրախ Արմենիան` 5.7 մլրդ դրամ, "ԻՆԳՈ Արմենիան` 4.4 մլրդ դրամ և Նաիրի Ինշունարսը` 2.9 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են ՌԵՍՈ-ն` 2 մլրդ դրամ, ՍԻԼ Ինշունարսը` 1.5 մլրդ դրամ, Արմենիա Ինշուրանսը` 1.1 մլրդ դրամ: Գարանտ Ինշուրանսի մոտ այս ցուցանիշը բացակայում է: (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 31.03.2014թ. դրությամբ կազմել է 413,31 դրամ / $).