Երկուշաբթի, 16 Հունիսի 2014 18:15
ՀՀ ԿԲ աշխատավարձերի և գործազրկության աճի տեմպերի կանխատեսումը վերանայել է դեպի դանդաղման կողմը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը աշխատավարձերի և գործազրկության աճի տեմպերի նոր կանխատեսումը վերանայել է դեպի դանդաղման կողմը: Ըստ ՀՀ ԿԲ 2014 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, ակնկալվում է անվանական աշխատավարձի 11% բարձրացում, նախկինում կանմխատեսվբած 13%- ի փոխարեն:
ԿԲ տվյալներով, անվանական աշխատավարձի նշված աճի շնորհիվ նվազագույն աշխատավարձի շեմը կբարձրանա (45 հազարից մինչև 50 հազար դրամ), ինչպես նաև կբարձրանա բյուջետային աշխատողների աշխատավարձը, որը հիմնականում նախատեսված է երկրորդ կիսամյակում: Հարկ է նշել նաև, որ աշխատավարձի աճը պետական հատվածում, իր հերթին, կհանգեցնի մասնավոր հատվածում աշխատավարձերի որոշակի աճի, կապված մեիոլորտային մրցակցության հետ: Աշխատավարձի աճը պետական հատվածում կշարունակվի 2015-ի առաջին կիսամյակում, ինչը, ըստ էության, կպայմանավորի ընդհանուր աշխատավարձերի աճը:
Ըստ ծրագրի, գործազրկության միջին մակարդակը 2014-ի արդյունքներով 2013-ի համեմատ կկրճատվի 0.3 տոկոսային կետով, կազմելով 15,8%: Իսկ նախորդ կանխատեսմամբ, գործազրկության միջին մակարդակը 2014-ի արդյունքներով պետք է կրճատվեր 0,9 տոկոսային կետով և կազմեր 14.9%: Գործազրկության կրճատման միտումը կպահպանվի առաջիկա 2 տարիներին: Ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում, պետական հատվածի աշխատավարձերի աճի հետևանքով, կարագանան նաև աշխատավարձերի աճի տեմպերը մասնավոր հատվածում, ինչը կբերի մասնավոր ձեռնարկությունների ծախսերի աճին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անվանական աշխատավարձը Հայաստանում 2013-ի հունվար – դեկտեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5%, կազմելով 158.967 դրամ կամ $ 388 (ներառյալ զինծառայողների աշխատավարձը 2012-2013 թթ.): Միևնույն ժամանակ, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 6.5%, մինչև 140.419 դրամ ($ 343), իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 7%, մինչև 185.410 դրամ ($ 453):
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում 2013-ին կազմել է 16.2%, 2012-ի 17,3%-ի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013-ի վերջին Հայաստանում աշխատանք որոնող անձանց թիվը կազմել է 65.2. հազար մարդ, տարեկան կտրվածքով անկումը` 10.2%: Դրանցից 57.9 հազարը եղել են չզբաղված քաղաքացիներ (տարեկան անկումը` 10,4%), այդ թվում, 56 հազար մարդ ունեցել է գործազուրկի կարգավիճակ (տարեկան անկումը` 10,3%): Գրանցված գործազուրկների մեջ կանայք կազմել են 41.3 հազար կամ 73.7% (տարեկան անկումը` 9%): Գործազրկության մակարդակով առաջատարն է մայրաքաղաքը` 16.7 հազար մարդ, որին հաջորդում են Շիրակի մարզը` 8 հազար մարդ: Գործազուրկների ընդհանուր թվում 16-24 տարեկանները կազմել են 5.5 հազար, 25-30 տարեկանները` 7,6 հազար: