Չորեքշաբթի, 4 Հունիսի 2014 11:30
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց իր Երևանում, Հրազդանում և Արտաշատում
ԱրմԻնֆո. Սույն թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված Խորհրդային (ք.Երևան, Ավան, Իսահակյան 3/1ա), Հրազդան (ք. Հրազդան Օգոստոսի 23-ի փ,48շ.) և Արտաշատ (ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 117ա շ.) մասնաճյուղերի բացման արարողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Հաճախորդների հարմարավետության համար Հրազդան մասնաճյուղի գործունեության վայրը փոխվել է:
“ՎՏԲ-Հայաստան Բանկն իր զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունն է համարում բոլոր սեգմենտի հաճախորդների կարիքների առավել բազմակողմանի ուսումնասիրումն ու դրանց մասին հոգալը: Բանկը երաշխավորում է, որ հաճախորդներին տրամադրվելու է ծառայությունների ողջ տեսականին: Վերանորոգված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունն է արագ և որակյալ սպասարկումը` հիմնված լավ տեխնիկական հիմքի վրա”,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
“Խորհրդային”, “Հրազդան”, “Արտաշատ” մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, թաղապետարանի ու մարզպետարանների լիազոր ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, բիզնես շրջանակների, կրթության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Նշենք, որ “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: “ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: