Երկուշաբթի, 9 Հունիսի 2014 17:16
Կոնվերս Բանկն ու Avers-ը մրցանակներ շնորհեցին «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հաղթողներին
ԱրմԻնֆո. Մայիսի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի և Avers դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հանդիսավոր փակումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունի:
Աղբյորի համաձայն, ամփոփվեցին ակցիայի արդյունքները և հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք հաճախորդները՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը: Հաղթողները դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել և ստացել են դրամական փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել և ուղարկել:
«Մեզ համար կարևոր է ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիան: Մենք հաճախորդներին տրամադրում ենք ոչ միայն որակյալ բանկային ծառայություններ, այլ նաև հաճելի անակնկալներ՝ երկար և արդյունավետ համագործակցության արդյունքում», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Եվս 30 ակտիվ հաճախորդներից յուրաքանչյուրին շնորհվեց 30.000 ՀՀ դրամ` MasterCard Standard քարտերով: Avers արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած ծավալի դրամական փոխանցում կատարել աշխարհի 30 երկրներում:
Նշենք, որ Avers համակարգը հիմնադրվել է 2005 թվականին, որպես «Ֆինանսներ և վարկ» Բանկի ակնթարթային դրամական փոխանցումների համակարգ:. Այսօր Avers-ը համագործակցում փոխանցումների 6 համակարգերի հետ` LEADER, InterExpress, MoneyExchange SA, CaspianMoneyTransfer (CMT), Ոսկե Crown, GEO IntelExpress: Ցանցն ընդգրկում է 30 երկիր:
Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» գործում է 1993 թվականից: Բանկի բաժնետերերն են` Edvansd Global Investments ՍՊԸ-ն (վերահսկվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից)`կապիտալի 95%-ը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը`5%: