Հինգշաբթի, 12 Հունիսի 2014 16:00
Անելիք Բանկը երաշխավորում է տարեկան 12% կայուն եկամուտ`բացելով պետական աջակցության հաշիվը (ընտանեկան դրամագլուխ)
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սահմանել է բացառիկ` տարեկան 12% տոկոսադրույք` պետական աջակցության հաշվի (ընտանեկան դրամագլուխ) հաշվետերերի համար: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանգրի համաձայն Բանկը կիրականացնի երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարում, պետական աջակցության հաշվի բացում եւ սպասարկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
սպասարկվելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հաշվետերերը հնարավորություն կունենան կուտակել պետական աջակցության իրենց միջոցները և տնօրինել դրանք 18 տարին լրանալուց հետո: Մինչ հաշվետիրոջ 18 տարին լրանալն ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել հիփոթեքային վճարների, ապահովագրական և ուսման ծախսերի դեպքում:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ պետական աջակցության հաշվին փոխանցվում են 2014թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Հաշիվ բացելու համար հրավիրում ենք բոլոր շահառուներին մոտենալ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանն, ավելացնելով, որ հաշիվների բացումը և սպասարկումն անվճար է:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականետրն է լիբանանյան Credit Bank S.A.L., բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89.95%-ից հասցրեց 100%-ի: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: