Հինգշաբթի, 26 Հունիսի 2014 18:40
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Անելիք» համակարգի միջոցով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Անելիք» համակարգի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Անելիք» դրամական փոխանցման համակարգի միջոցով հաշված րոպեների ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է ուղղակի համագործակցության համաձայնագիր «Անելիք ՌՈՒ առևտրային բանկ» ԲԲԸ հետ և այսուհետ «Անելիք» համակարգով դրամական փոխանցումներն իրականացնելու է առցանց:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ուղարկել կամ ստանալ դրամական միջոցներ «Անելիք» համակարգով ավելի քան 100 երկրներից: Այսուհետ դրամական փոխանցումներն իրականցնվում են հաշված րոպեների ընթացքում ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով:
«Անելիք» արագ դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ցածր սակագներով` սկսած 0.5%:
Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ժամանակի ռեալ ռեժիմում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: