Ուրբաթ, 27 Հունիսի 2014 18:51
Հունիսի 23-27-ը Հայաստանի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում արտարժութային գործարքների ծավալն աճել է 77.2%
ԱրմԻնֆո. Հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`3.8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 75.3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` ավելի քան 2 անգամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունիսի 23.-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 111.8 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 15.6%), 407.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 111.4 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`4.6%), 408.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,2 մլն.EUR, 553.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`10.3%) և վաճառվել է 12,1 մլն.EUR, 557.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`3.2%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 980.2 մլն ռուբլի, 11.90 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`10.4 %) և վաճառվել է 150.6 մլն.ռուբլի, 12.05 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`3.5%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 23.27-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.350 մլն.դոլար (շաբաթվա աճը`26.3 %), 408.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 20.8 մլն. դոլար (շաբաթվա աճը`77.2%), 407,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունիսի 24-ին`10.4 մլն.դոլար, իսկ հունիսի 25-ին և 26-ին-ին գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.811 տրլն.դրամ, առաջին եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7: