Ուրբաթ, 27 Հունիսի 2014 18:51
Արարատբանկը 2013 թվականի զուտ շահույթի 9.6 տոկոսը կուղղի շահութաբաժինների վճարմանը
ԱրմԻնֆո. Արարատբանկը 2013 թվականի զուտ շահույթի 9.6% կամ 297 մլն դրամ կուղղիի բաժնետերերի շահութաբաժինների վճարմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հունիսի 27 – ին, Արարատբանկի բաժնտերերի տարեկան ժողովում: Շահութաբաժինը կկազմի մեկ բաժնետոմերի 4.65% -ը կամ 232,5 մլրդ դրամ:
 
Ժողովի ընթացքում բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ բանկի զուտ շահույթը տարվա արդյունքներով 3,083 մլրդ դրամ, 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 7.5%: «Այս ցուցանիշի անկումը պայմանավորված է եղել պոտենցիալ հաճախորդների կողմից ցածր շուկայական պահանջարկի հետևանքով առաջացած վարկային ռեսուրսների թերի տեղաբաշխումով», - ասել է Ա. Օսիպյանը: 
Նրա խոսքով, 2013-ին բանկը նախատեսում էր ավելացնել իր վարկային պորտֆելը 20-22%, բայց ապահվեց ընդամենը` 11.1% աճ, մինչև 59.6 մլրդ դրամ: «Բանկը հնարավորություն ուներ դրա համար միջազգային կառույցներից ներգրավել ավելի շատ միջոցներ, բայց անցյալ տարի Հայաստանում նվազեց առողջ վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը», - պարզաբանել է Օսիպյանը: Բանկի կողմից միջազգային կառույցներից ներգրավված միջոցները 2012-ին աճել են 21,4%, մինչև 29 մլրդ դրամ: 
Նա նշել է, որ անցյալ տարի ղեկավարվել է պահպանողական վարկային քաղաքականությամբ, խուսափելով տնտեսության ռիսկային ոլորտներին ֆինանսավորելուց և խոշոր վարկեր տրամադրելուց: «2013 թվականն ընդհանուր առմամբ հաջողված էր Արարատբանկի համար: Բանկի գործադիր մարմինը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Բանկն ամրապնդեց իր դիրքերը շուկայի բոլոր հատվածներում, ընդգրկելով 4-ից մինչև 14%-ը»,-ընդգծել է բանկի ղեկավարը: Անդրադառնալով հիմնական ձեռքբերումներին, նա ընդգծել է, որ անցյալ տարի բանկը գործարկեց լիզինգային ծառայությունները և ձեռնամուխ եղավ գյուղատնտեսական վարկավորմանը, որի պորտֆելը հասավ 200 մլն.դրամի: 2013-ին դիվերսիֆիկացիայի ենթարկեց նաև վարկային ներդրումները, թեքվելով դեպի ՓՄՁ, անհատ ձեռնարկատիրության և մանրածախ վարկավորման կողմը: Վարչության նախագահը նշել է նաև 3 տարի մարման ժամկետով դրամային և դոլարային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից 34.4 մլն.դոլար ծավալով միջոցների երգրավման մասին: 
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ողջունել է բանկի բաժնետերերին ու հաճախորդներին, իր հերթին նշելով, որ Արարատբանկը հատուկ տեղ է զբաղեցնում շուկայում, խթանելով բանկային համակարգի զարգացումն ու ամրապնդումը: Բանկը նաև նպաստել է տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը, լինելով ներգրավված սոցիալական նշանակության տարբեր ծրագրերում, որ հատկապես արժեքավոր է բանկի փորձը ռիսկերի կառավարման ոլորտում, ինչի մասին է վկայում վարկերի մարման բարձր մակարդակը (1.98%), վարկային ներդրումների ինտենսիվ աճի պայմաններում:
Ժողովի ընթացքում Օսիպյանը բաժնետերերին ծանոթացրել է 2013 թվականի հիմնական ցուցանիշերին և աճի դինամիկային: Այնպես, հաշվետու տարում բանկի ընդհանուր կապիտալն աճել է 19.3%, մինչև 19.6 մլրդ դրամ: Բանկի ակտիվները 2013-ի վերջին կազմել են 125,2 մլրդ դրամ, 2012-ի համեմատ աճելով 10.1%: Ակտիվների կառուցվածքում եկամտաբեր ակտիվները կազմել են 82.6%, տարեկան աճը`7.3 տոկոսային կետով: Բանկի մանրածա վարկավորման ծավալը 2013-ին ավելացրել է 8,4%, մինչև 2 մլրդ.դրամ, իսկ կորպորատիվ վարկավորումը` 13.2%, մինչև 33.6 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները հշվետու ժամանակահատվածում աճել են 8.6%, կազմելով 105.6 մլրդ դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցները 2013-ին կազմել են 62.3 մլրդ դրամ, 2012-ի համեմատ աճելով 6.3%: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 29.4%, մինչև 22.4 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորությունները` 59.7%, մինչև 8.4 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները հաշվետու տարում կրճատվել են 33.7%, մինչև 2.3 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներն աճել են 17.7%, մինչև 10.5 մլրդ դրամ: 
Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի թիվն այդ ժամանակահատվածում աճել է 14,2%, կազմելով 117.636 քարտ: Բանկի հաճախորդների բազան աճել է 9.6%, մինչև 183.117 ֆիզիկական և իրավաբանական անձինք: 2013 թվականին Բանկը բացել է 5 մասնաճյուղ, հասցնելով մասնաճյուղերի ցանցը 47-ի: 
Հաշվետու տարվա արդյունքներով տոկոսային և նմանատիպ եկամուտները կազմել են 
10.8 մլրդ դրամ, աճը տարեկան կտրվածքով` 8.8%: Այս ցուցանիշի առյուծի բաժինը`74.4% կամ 8 մլրդ.դրամ, կազմել են վարկավորումից ստացված եկամուտները, տարեկան աճը` 24.3%: Եկամուտները վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներից աճել են 35.8%, մինչև 931,3 մլն դրամ: Զուտ կոմիսիոն եկամուտներն աճել են 16,3%, մինչև 672,3 մլն դրամ, ինչը պայմանավորված է եղել կոմունալ վճարումների և դրամական արագ փոխանցումների աննախադեպ աճով, ընդ որում, մասնաճյուղերի ցանցի ընդլայնման շնորհիվ: Նոր մասնաճյուղեր բացելու, աշխատակիցների թիվն ավելացնելու և աշխատավարձերի չափերը բարձրացնելու արդյունքում անձնակազմի ծախսերն աճել են 18,6%, մինչև 2 մլրդ դրամ: Վարչական ծախսերն աճել են 15.8%, կազմելով 1.6 մլրդ դրամ: ROA-ն 2013 թվականի արդյունքներով կազմել է 2.6%, իսկ ROE-ն` 17,2%: 
Արարատբանկի հիմնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը (նախագահ`Բարսեղ Բեգլարյան)` 64,24%, ինչպես նաև EBRD-ն`25% +1 բաժնետոմս, Rural Impulse Fund II-ը (բելգիական Incofin Investment Management - Incofin IM խմբի անդամ)` 10%: