Երկուշաբթի, 30 Հունիսի 2014 19:52

ACBA-Credit Agricole Bank-ը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը և World Vision Armenia-ն գործարկել են Գավառի մանկատան բարեգործական կրթական նախագիծը


ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը և World Vision Armenia-ի հայկական ներկայացուչությունն ստորագրել են եռակողմ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Գավառի մանկատան երեխաների համար կգործարկվի համատեղ բարեգործական կրթական նախագիծը: Հունիսի 30-ին պայմանագիրն ստորագրել են ACBA-Credit Agricole Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը և World Vision Armenia-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Ինչպես լրագրողներին հայտարարել են պայմանագրի կողմերը, այն բարեգործական ծրագիր է ACBA-Credit Agricole Bank-ի և «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Visa Բարերար» քարտային նախագծի շրջանակներում և առաջին անգամ է իրականացվում World Vision Armenia-ի հետ: Ծրագիրն ընտրվել է հեռախոսային հարցումների արդյունքում, որն անց է կացվել «Visa Բարերար» քարտային նախագծի ամենաակտիվ քարտապանների շրջանում: Հարցվողները քվեարկել են ուսումնական կենտրոնի ստողծման օգտին, որով կզբաղվի World Vision Armenia-ն:

Ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան 9-18 տարեկան մոտ 100 երեխաներին հնարավերություն է ընձեռվել ստանալ հանրակրթական և մասնագիտական գիտելիքներ: Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել հայող լեզվի, օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության և այլ առարկաների, ինչպես նաև մասնագիտական դասընթացներ: Ծրագրի արժեքը կազմում է 41 մլն.դրամ, ժամկետը` 3 տարի:

Լրագրողների հետ զրույցում Ժ.Էդիլյանը նշել է, որ ներկայուսմն Գավառի մանկատանը կա մոտ 100 երեխա: «Նրանք այցելում են հանրակրթական դպրոց, ինչպես նաև արտադասարանական խմբակներ, բայց նրանց ստացած գիտելիքները բավարար չեն, որպեսզի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ստանան աշխատանք և ամբողջովին ինտեգրվեն հասարակությունում: Նրանց անհրաժեշտ են ֆունդամենտալ գիտելիքներ և հստակ մասնագիտական կողմնորոշում»,-նշել է է.Էդիլյանը:

Նրա խոսքով, ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր աշակերտին կընձեռվի անհատական մոտեցում, կախված նրա ընդունակութոյւններից, հետաքրքրություններից, առողջական վիճակից և անհատական որակներից: Հատուկ ուշադրություն կդարձվի սահմանափակ հնարավորություններով երեխաներին: Ժ.Էդիլյանը նշել է, որ նախատեսվում է նաև երեխաներին բուհական ընդունելությունների պատրաստելու հնարավորություններ: «Ծրագրի շրջանակներում մենք աշխատում ենք երեխաներին սովորեցնել այն մասնագիտություններին, որոնք ներկայումս պահանջված են աշխատանքի շուկայում: Բացի այդ, նրանց կտրվի նաև որոշ ձեռնարկատիրական ունակություններ ձեռք բերելու հնարավորություն»,-հավելել է Ժ.Էդիլյանը:

ACBA-Credit Agricole Bank-ի գլխավոր գործադիր տնօրենն էլ իր հերթին է նշել, որ նոր ծրագիրը գործարկվել է «Visa Բարերար» քարտային ծրագրի շրջանակներում և ունի հատուկ նշանակություն, քանի որ իր կողմից ղեկավարվող կառույցն անտարբեր չի մնա մանկատան երեխաների հետագա ճակատագրին: «ACBA-Credit Agricole Bank-ը աշակերտներին ուսումնական ձեռնարկներով ապահովելու, և անգամ աշխատանքի, նույնիսկ մեր բանկում, տեղավորելու հարցում կլինի հետևողական»,-հայտարարել ՝ Հ.Անդրեսայանը: Նա նաև նշել է, որ եթե մանկատան երեխաներն ապագայում զբաղվեն ձեռներեցությամբ, ապա բանկը պատրաստ է նրանց start-up-ների ֆինանսավորմանը: Մենք ողջունում ենք World Vision Armenia-ի մասնակցությունն այս նախագծին և պատրաստ ենք հետագա համատեղ ծրագրերի, որոնք ուղղված կլինեն սոցիալական պատասխանատվության բարձրացմանը»,-ընդգծել է Հ.Անդրեասյանը:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի ղեկավարն էլ իր հերթին է նշել, որ կրթական կենտրոնի ստեղծման գաղափարը հայտնվեց Գավառի մանկատան երեխաների հետ շփումների արդյունքում: «Մենք ծանոթացանք նրանց հետաքրքրություններին ու գերադասություններին և միայն դրանից հետո դիմեցինք World Vision Armenia-ին, առաջարկելով իրականացնել կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը»,-տեղեկացրել է Ա.Վարդանյանը:

ACBA-Credit Agricole Bank-ը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը և Visa ընկերությունը դեռ 2012 թվականին էին հայտարարել «Visa Բարերար» բարեգործական քարտի թողարկման մասին: Քարտի թողարկումը նվիրված էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 20-ամյակին: Նախագծի նպատակը Հայաստանի մանկատներում գտնվող երեխաներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով միջոցների ներգրավումն է: Դառնալով «Visa Բարերար» քարտի քարտապան, ցանկացողները ստանում են «Հայաստան» Համահայկական հիմնադրամին առանց լրացուցիչ ծախսերի պարբերաբար բարեգործական վճարներ կատարելու հնարավորություն: Դրա համար անհրաժեշտ է քարտով վճարել ամենօրյա գնումների դիմաց: Հիմնադրամի հաշվին փոխանցվում է յուրաքանչյուր գործարքի 0.3 %-ը, ինչպես նաև քարտի տարեկան սպասարկման վճարի 50%-ը: Բացի այդ, քարտապանները կարող են իրականացնել լրացուցիչ վճարներ: Քարտը կարող է թողարկվել ինչպես քարտապանի նախաձեռնությամբ, այնպես էլ բանկի աշխատավարձային նախագծերի շրջանակներում: Նախագծին ավելի մեծ թվով անձանց ներգրավելու համար «Visa Բարերար» աշխատավարձային քարտերը բանկում սպասարկվում են անվճար: Ներկայուսմ բանկն ունի 19 հազար «Visa Բարերար» քարտ:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ACBA-Credit Agricole Bank-ը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարերի հնգյակում՝ մոտ 160 հազար քարտ, որից 90 հազարը կազմում են տեղական ArCa քարտերը՝ 47 հազարը՝ Visa քարտերը և ավելի քան 20 հազար՝ MasterCard համակարգի քարտերը: Քարտերի ընդհանուր թվում աշխատավարձային քարտերը կազմում են ավելի քան 57%: Տարեկան կտրվածքով ակտիվ քարտերի թիվն ավելացել է 15%, ինչը գրեթե միատեսակ թվաքանակով ապահովվել է տրամադրված տեղական ArCa և միջազգային Visa քարտերի շնորհիվ: Տեղական քարտերի թվով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, իսկ աշխատավարձային քարտերով՝ զբաղեցրել է երկ՝ մոտ 140 մլրդ դրամ, տարեկան աճը՝ 15%, որեղ բանկային տրանսակցիաները կազմել են շուրջ 115 մլրդ դրամ: Բանկն ունի 187 բանկոմատ և 1210 սեփական POS-թերմինալ: Բանկը թողարկում և սպասարկում տեղական ArCa և միջազգային VISA և MasterCard քարտեր և արդեն 4 տարի է, ինչ հանդիսանում է AmEx համակարգի բացառիկ գործընկերը:

Նշենք, որ ACBA-Credit Agricole Bank-ը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է Եվրոպայի խոշորագույն բանկային Credit Agricole S.A. խումբը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 15,56%: Նրան հաջորդում են՝ «SACAM International» (Credit Agricole S.A. անդամ) ընկերությունը՝ 12,44%, ինչպես նաև Հայաստանի մարզային գյուղացիական փոխօգնության 10 միություններ:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնվել է 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Հիմնադրամի նպատակն է՝ համախմբել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և արտասահմանում գտնվող հայերին ու համախոհներին, որոնք պատրաստ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի Հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: World Vision-ը Հայաստանուն սկսել է գործել 1988 թվականից: Առաջին ծրագրերն ուղղվեցին Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնությանը: Հետագա տարիներին կազմակերպությունը երկրում իրականացրել է մի շարք խոշոր երկարաժամկետ ծրագրեր: Ներկայումս կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանում, աջակցություն ցուցաբերելով ավելի քան 33 հազար երեխաների ու նրանց ընտանիքներին:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76