Հինգշաբթի, 19 Հունիսի 2014 18:05
Արմսվիսբանկը շուկա է դուրս բերում Հայաստանի բանկային համակարգի համար նորություն հանդիսացող`ներդրումային խնայողությունների պրոդուկտը
ԱրմԻնֆո. Արմսվիսբանկը շուկա է դուրս բերում Հայաստանի բանկային համակարգի համար նորություն հանդիսացող`ներդրումային խնայողությունների` «Հուսալի ու եկամտաբեր ներդրումներ» պրոդուկտը, որի գլխավոր բաղադրիչը բարձր եկամտաբերությամբ արժետրոնային միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերն են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ի տարբերություն դասական ավանդների, խնայողության այս տեղակը չի հարկվում, հաճախորդինհնարավորություն տալով ճկոն ու արդյունավետ կառավարել իր ազատ միջցները: Այս պրոդուկտից կարող են օգտվել կայուն եկամուտներ ունեցող անձինք:
Աղբյուրի համաձայն, պետպարտատոմսերում ներդրման նվազագույն չափը սահմանված է 10 հազար դրամ`1000-ական դրամներով աստիճանաբար ավելացումով: Բանկի հետ պայմանագիրն ստորագրվում է 20 տարով: Տարեկան եկամտաբերությունը պայմանագրային է, ելնելով շուկայի կոնյունկտուրայից: Ներդրումները կատարվում են դրամով, ընդ որում, վճարումը կատարվում է բանկային հաշվից (եթե այն Արմսվիսբանկում բացակայում է, ապա տվյալ պահին բացվում է), պարբերաբար և պայմանագրով սահմանված չափերով: Պայմանագրի ժամկետը և ամսական վճարների չափերը սահմանվում են հաճախորդի հայեցողությամբ:
«Այս պրոդուկտի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ հաճախորդը ցանկացած պահի ունի պայմանագրից հրաժարվելու հնարավորություն, առանց պետպարտատոմսերով ստացված և կուտակված եկամտի կորստի: Բացի այդ, իր տարբերություն ավանդների, այս արժեկտրոնային պարտատոմեսերով եկամտաբերությունից ֆիզիկական անձանցից հարկ չի գանձվում: Մեր կողմից առաջարկվող ներդրումային պրոդուկտը կիրառման ճկուն մեխանիզմ ունենալուց բացի հանդիսանում է ներդրումային արդյունավետ և շահավետ գործիք, քանի որ արժեկտրոնային պարտատոմսերից ստացվող եկամտաբերությունը ոչ միայն կուտակվում է, այլ նաև վերաներդրումայնացվում»,-ասել է Արմսվիսբանկի Վարչության նախագահի տեղակալ, ներդրումների դեպարտամենտի ղեկավար Կարեն Տուրյանը, նկատելով, որ հիմնական շեշտն առաջին հերթին կդրվի արժեկտրոնային երկարաժամկետ պետպարտատոմսերի վրա, որոնց եկամտաբերությունը բարձր է մարման այլ ժամկետներ ունեցող պետպարտատոմսերի եկամտաբերությունից: Նա նաև հաղորդել է, որ Արմսվիսբանկի պետպարտատոմսերի պորտֆելում գերակշռում են հատկապես պետպարտատոմսերը, իսկ մնացած մասը հիմնականում կազմված է միջնաժամկետներից:
Նշենք, 2014 թվականի հունիսի 12-ին թողարկված 20-տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 12.03%, նախորդ տարվա դեկտեմբերի թողարկված նմանատիպ պարտատոմսերի 11.64%-ի փոխարեն: 2012-ին նույն շրջանառությամբ երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում էր մոտ 16.4%, պահպանվելով այդ մակարդակում մինչև 2013-ի մարտը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, պետական պարտատոսմերի պորտֆելով Արմսվիսբանկը գտնվում է Հաաստանի բանկերի առաջատար եռյակում, տարեկան կտրվածքով աճելով 65.3%, 2014-ի ապրիլի 1-ին կազմելով մոտ 30 մլրդ դրամ: Բանկի ակտիվների կառուցվբածքում ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են 44%: