Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 19:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը ապառիկ վարկավորման շրջանակում ամառային ամիսներին հայտարարում է ակցիա իջեցված տոկսադրույքով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում: Բանկի հաճախորդները մինչև 16.09.2014թ. կարող են ձևակերպել ապառիկ բանկի գործընկեր կազմակերպությունների` որոշակի առևտրի կետերում իջեցված տոկոսադրույքով և առանց կանխավճարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապառիկը տրամադրվում է 3-48 ամիս ժամկետով բանկի գործընկեր կազմակերպությունների` ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի շրջաններում գտնվող առևտրի և սպասարկման կետերում: Գործընկեր կազմակերպությունների, ակցիայի մեջ ներառված առևտրի կետերի ցուցակին, ինչպես նաև ապառիկ վարկավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բանկի կայքում` www.vtb.am:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի 690 ապառիկ վարկավորման կետ ամբողջ Հայաստանի տարածքում և դասվում է այս շուկայի առաջատարների շարքին: Ապառիկ վարկավորման ընթացքը բավականին պարզ է. այն կարելի է ձևակերպել հենց խանութում 25 րոպեների ընթացքում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր ու սոցիալական քարտ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է սպառողական վարկերի առաջատարը հանրապտությունում, որոնց ծավալը 2014-ի ապրիլի 1-ին կազմել է 79.4 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային պորտֆելի ավելի քան 33% - ը, առաջին եռամսյակի աճը` 12.4%: Բանկն առաջատարն է նաև ընդհանուր վարկավորման ծավալներով` 243.1 մլրդ դրամ, տարեկան աճը`29.7%, որի կառուցվածքում ֆիզիկական վարկավորման ծավալը կազմել է մոտ 40% կամ 96.1 մլրդ դրամ (2 տեղ), տարեկան աճը`31.4%, եռամսյակի աճը` 10%:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային ՎՏԲ խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: Ներկայում Ռուսաստանի երկրորդ խոշորագույն`«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ տիրապետում է ՎՏԲ-Հայաստանի Բանկի բաժնետոմերի 100% փաթեթին: Իր հիմնական ցուցանիշներով Բանկն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Ներկայումս Բանկն ունի 67 մասնաճյուղ, որոնց մասը գտնվում է Հայստանի մարզերում, ընդ որում, ներկայացված լինելով բոլոր մարզերում: